Իմ մասին

Բարև։

Ես Նունե Ռաֆայելյանն եմ։

Ավարտել եմ Հայաատանի Պետական Մանկավարժական համալսարանի ՝Հատուկ և Ներառական կրթության ֆակուլտետը։ Լոգոպեդ, հատուկ մանկավարժ եմ։ Այժմ սովորում եմ մագիստրատուրայում։

2019թ. աշխատել եմ Երևանի թիվ 79-րդ դպրոցում՝ որպես ուղեկցորդ։ Դպրոցին զուգահեռ անցկացրել եմ կամավորական աշխատանք «Արև» զարգացման կենտրոնում։ 2020 -2022 թ. աշխատել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես ԿԱՊԿՈՒ երեխայի ուղեկցորդ։ Աշխատել եմ նաև «Պորտալ» զարգացման կենտրոնում։ Այժմ աշխատում եմ կրթահամալիրում՝ որպես լոգոպեդ, հատուկ մանկավարժ։ Նպատակս է օգնել ԿԱՊԿՈՒ երեխաներին իրենց լիարժեք զգալ հասարակությունում։