Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Ջոն Հոլթի: Մանկական անհաջողությունների պատճառները:

Իմ կարծիքով մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում, չնայած իր դժվարություններին ու թերություններին: Ուստի կարևոր է, որ երեխաների մեջ ևս սերմանվի լավատեսություն և ինքնավստահություն: Երեխան պետք է գիտակցի, որ կյանքում հաջողության հասնելու համար ոչ թե բախտ պետք է ունենալ, այլ լինել աշխատասեր, իսկ, գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու փորձերը կօգնեն նրան հասկանալ` ինչն է ինքն ավելի լավ անում և ինչի վրա դեռ պետք է աշխատել: Եթե երեխան հանդիպում է դժվարությունների ` անհրաժեշտ է աջակցել նրան: Ինքս էլ իմ աշխատանքում փորձում եմ հնարավորինս շատ աջակցել, խրախուսել երեխային, իսկ դժվարությունների հանդիպելիս փորձել այնքան `մինչև կստացվի:

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

«Սենյակային բույսերի խնամք և տնկում» մաս 2 նախագիծ:

Լրացուցիչ կրթություն Արևելյան դպրոց-պարտեզում:

Թարգմանություն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դասապրոցեսի ներառման աշխատանքներ։

Խմբային և անհատական աշխատանքներ ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և լոգոպաթ սովորողների հետ։

Դիտարկումներ Արևելյան, Հարավային դպրոցների, Քոլեջի 5 տարեկանների խմբում:

Մասնակցություն երգչախմբին, մանկավարժական ակումբին:

Նոր ընդունվող սովորողների դիտարկումներ:

Рубрика: Նախագծեր

«Սենյակային բույսերի խնամք և տնկում» մաս 2

Մենք կրկին վերսկսում ենք «Սենյակային բույսերի խնամք և տնկում» նախագիծի 2մասում մենք հանդես ենք գալիս նորն ծաղկոցների ստեեղծմամբ։ Այս անգամ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողները՝ ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները հանդես են եկել «Ձոն» նախագծի շրջանակում։ Նախագծի նպատակն է տնկել 109 վարդ, որում մենք մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել ՝տնկելով 6 վարդ և վարդերի թիվը դարձնելով 73։ Սովորողները Արևելյան դպրոցի հարակից բակում իրականացրեցին վարդատունկ։ Գոհար Հովհանիսյանի օգնությամբ։ Նրանք տնկեցին վարդեր, ջրեցին, տեղեկացան վարդի խնամքի մասին։ Շարունակությունը՝ տեսաֆիլմում։

Բարի դիտում։

Рубрика: Աշխատակարգ

Մարտի 27-31-ի աշխատակարգ

Մարտի 27, Արևելյան դպրոց

  • 09:00-09:20 ընդհնուր պարապմունք
  • 09:20-10:00 դիտարկումներ պարտեզի խմբերում
  • 10:00:12:15 «Մուտք կրթահամալիր» առաջին դասարան ընդունվողների դիտարկումներ
  • 12:20-12:50 ընդմիջում
  • 13:00-13։45 մայր դպրոց, մենթորական աշխատանք Աննա Օհանյանի հետ
  • 13։45 երգչախումբ

Մարտի 28, Արևելյան դպրոց

  • 09:00-09:20 ընդհնուր պարապմունք
  • 09:20-10:00 քննարկումներ
  • 10:00:12:15 «Մուտք կրթահամալիր» առաջին դասարան ընդունվողների դիտարկումներ
  • 12:20-12:50 ընդմիջում
  • 13:00-14:00 նախագծային խմբերով հավաք` ներառականության կազմակերպումը կրթահմալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում. կարգի քննարկում, լրացում
  • 14:00 անհատական աշխատանք

Մարտի 29, Արևելյան դպրոց

  • 09:00-09:20 ընդհնուր պարապմունք
  • 09:20-10:00 քննարկումներ
  • 10:00:12:15 «Մուտք կրթահամալիր» առաջին դասարան ընդունվողների դիտարկումներ
  • 12:20-12:50 ընդմիջում
  • 13:00-14:00 Քոլեջ, աշխատանք՝ լոգոպաթ սովորողների հետ (5 տարեկանների խումբ)
  • 14:00 անհատական աշխատանք

Մարտի 30, Հարավային դպրոց

  • 09:00-09:20 ընդհնուր պարապմունք
  • 09:20-10:00 դիտարկումներ պարտեզի խմբերում
  • 10:00:12:15 «Մուտք կրթահամալիր» առաջին դասարան ընդունվողների դիտարկումներ
  • 12:20-12:50 ընդմիջում
  • 13:00-14:00 նախագծային խմբերով հավաք` ներառականության կազմակերպումը կրթահմալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում. կարգի քննարկում, լրացում
  • 14:00 անհատական աշխատանք

Մարտի 31, Հեռավար աշխատանք

  • Աուպ-ների և Մածապ-ների լրացում
  • Քննարկումներ դասավանդողների հետ
Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Մարտի 21-ը՝ Դաունի համախտնիշի համաշխարհային օր

📌Ամեն տարի մարտի 21-ը նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օր։
Այն նվիրված է Դաունի համախտանիշի մասին իրազեկվածության բարձրացմանը, և այս օրը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս Դաունի համախտանիշով մարդկանց կյանքը շատ ավելի լավը դարձնելու։

📝Օրվա խորհրդին ընդառաջ ներկայացված ՝ մի քանի կարևոր տեղեկություն այս համախտանիշի մասին․
🔸Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։
🔸Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ։
🔸Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։

«Համախտանիշ» բառը ենթադրում է որոշակի նշանների և բնորոշ գծերի առկայություն։ Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի գիտնական Ջոն Լենգդոն Դաունը (1866 թվ.), իսկ դրա քրոմոսոմային ծագումը հիմնավորվել է ավելի ուշ՝ 1959 թվականին։ Ըստ վիճակագրության՝ 700-800 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այդ վիճակը նույն դրսևորումներն ունի անկախ երկրից, կլիմայական ու սոցիալական պայմաններից, այն կախված չէ նաև ծնողների ապրելակերպից, նրանց առողջական վիճակից, վնասակար սովորություններից, սնունդից, մաշկի գույնից կամ ազգային պատկանելիությունից։
Տղաներն ու աղջիկները ծնվում են նույն հարաբերակցությամբ, նրանց ծնողները բնականոն քրոմոսոմային կազմ են ունենում։ Համախտանիշի առաջացումը գենետիկ պատահականության արդյունք է և ոչ ոք մեղավոր չէ ու չի կարող լինել ավելորդ քրոմոսոմի առաջացման հարցում ։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մի շարք առանձնահատկություններ են ունենում, որոնց պատճառով նրանց զարգացումը դանդաղ է ընթանում, իրենց տարեկիցներից ուշ են անցնում զարգացման սովորական փուլերը, բայց, այդքանով հանդերձ, նրանց մեծամասնությունը կարողանում է անել, այն, ինչ կարողանում են անել մյուս երեխաները։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հնարավոր չէ «բուժել»․ չէ՞ որ այն հիվանդություն չէ, սակայն նրանց հնարավոր է օգնել։
Դաունի համախտանիշի առաջացման պատճառը
Մարդու օրգանիզմի բջիջները կազմված են 46 քրոմոսոմից՝ 23 զույգ։ Բջիջների բազմացումը բջջակորիզում կատարվող բարդագույն փոփոխությունների արդյունք է։ Արական և իգական սեռական բջիջների միավորումից ձևավորվում է 46 քրոմոսոմով մեկ նոր բջիջ։ Այդ 46 քրոմոսոմից 23-ը պատկանում է հայրական բջջին, իսկ մյուս 23-ը՝ մայրական։ 23 քրոմոսոմ պարունակող սեռական բջիջների ձևավորման պրոցեսը կոչվում է մեյոզ։
Մարդու օրգանիզմը բարդ համակարգ է, և մեյոզի ընթացքում երբեմն շեղումներ են լինում, օրինակ՝ 46 քրոմոսոմի փոխարեն բեղմնավորված բջիջն ունենում է 47-ը։ Այդ դեպքում մեյոզի ընթացքում հայրական կամ մայրական քրոմոսոմներից մեկը՝ 21-րդը, չի կիսվում և ձևավորում է տրիսոմային զիգոտ՝ առաջացնելով տրիսոմիա 21, այսինքն՝ Դաունի համախտանիշ։ Տրիսոմիա 21-ն ունի մի քանի տեսակ։
Ստանդարտ տրիսոմիա 21: Ամենից հաճախ հանդիպող տեսակն է։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 94%-ը հենց այդ առանձնահատկությունն ունի։ 21-րդ քրոմոսոմն այդ դեպքում գտնվել է սերմի կամ ձվաբջջի բջջում։ Բեղմնավորված ձվաբջիջն ունեցել է 47 քրոմոսոմ, մյուս բոլոր բջիջները՝ նույնպես։
Տրանսլոկացիոն տրիսոմիա 21: Դաունի համախտանիշով ծնված երեխաների 4%-ն ունի շեղման այդ ձևը, որի դեպքում երեք 21-րդ քրոմոսոմներից մեկը կպած է լինում մյուսին, սովորաբար՝ 13-րդին, 14-րդին, 21-րդին կամ 22-րդին։ Տրիսոմիայի նշված տեսակի դեպքում ծնողները պետք է հաջորդ երեխայի ծնվելուց առաջ գենետիկ հետազոտություն անցնեն։
Մոզաիկ տրիսոմիա։ Խիստ հազվադեպ հանդիպող ձև է (2%)։ Այդ դեպքում փոփոխված քրքմոսմների շարքում լինում են նաև սովորականները, քանի որ երրորդ 21-րդ քրոմոսոմը երեխային չի փոխանցվում ծնողներից, իսկ փոփոխված բջիջները ձևավորվում են պտղի բջիջների կիսման հետևանքով։
Արդյունքում երեք 21-րդ քրոմոսոմ առկա է լինում միայն այն հյուսվածքներում, որոնք բազմացել են այդ բջջից։ Քանի որ այդ դեպքում օրգանիզմի ոչ բոլոր բջիջներն են քրոմոսոմների անսովոր կազմ կրում, Դաունի համախտանիշին բնորոշ նշանները վառ արտահայտված չեն լինում։

Рубрика: Գրական ակումբ

Ուսումնառություն առանց ուսուցման: Ջոն Դյուի

Ընթերցելով Ջոն Դյուիի հոդվածը ամեն մի դրվագ վերլուծելով առանձնացրեցի ամենակարևորը՝ երեխային պետք է տալ ազատություն ՝ սովորելու, ստեղծագործելու, ինքնուրույն բացահայտումներ անելու: Ինքս էլ իմ աշխատանքում հաճախ թույլ եմ տալիս երեխային ինքնուրույն կատարել առաջադրանքը, այնուհետև միասին վերլուծելով՝ ճիշտն ու սխալը սկսում ենք նորից, որի արդյունքում սովորողը կատարում է այն լիարժեք՝ մեկնաբանելով իր գործողությունների ճիշտ հաջորդականությունը:Պետք է առաջին հերթին երեխային ընկեր լինել, հետո նոր ուսուցիչ: Ըստ իս երեխայի հետ առաջին հերթին պետք է լինել մաքսիմալ անկեղծ, հարգալից, թույլ տալ երեխային զարգանալ, աճել, ինքնադրսևորվել: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ- որ նոր բացահայտում անել: Երեխան դրանից պետք է հաճույք ստանա: Հետաքրքիր էր նաև Սուզուկիի մեթոդը, որը հետագայում կկիրառեմ նաև իմ աշխատանքում:

Рубрика: Աշխատակարգ

Մարտ ամսվա աշխատաժամնակ

Երկուշաբթի, Հարավային դպրոց
09:00-09:20 Գաբրիել, անհատական
09:25-09: 50 Արեգ, անհատական
09:50-10:10 Լևոն, անհատական
10:15-10:35 Էրիկ, անհատական
"10:40-11:10Հայկ,դասարանում
11:10-11:30 Արման, դասարանում
11:30-12:00 Հարություն անհատական
12:00 -12:20 Սամվել, դասարանում
12:30 -13:00 Ալեքս, Մարիա խմբային
13:00-13:30 Գարիկ անհատական
13:30-14:0 Հրաչյա, Գոռ, Շավարշ խմաբյին
14:00-15:45 Մայր դպրոց, երգչախումբ
16:00-16:30 Լրացուցիչ կրթություն



Երեքշաբթի, Արևելյան դպրոց
09:20-09:45 Նարեկ անհատական
09:45-10:05 Մարինա դասարանում
10:10-10:30 Դավիթ անհատական
10:30-10:55 Հովհաննես դասարանում
11:00-11:25 Արեգ անհատական
11:30-11:55 Սերգեյ անհատական
12:00-12:30 Անտուան, Արիս, Միլանա
12:35-13:00 Արթուր Մ., անհատական
13:00-13:30 Մերի անհատական
13:30-14:00 Հարություն անհատական
Համալսարան
Չորեքշաբթի, Արևելյան դպրոց
09:20-10:00 Արթուր, դասարանում
10:05-10:35 Ալեն, անհատական
10:35-11:10 Մարի, դասարանում
"11:00-12:00 Միլանա, Անտուան, Արիս. խմբային
11:40-12:05 Ալիզե, անհատական
12:10-12:40 Գևորգ, անհատական
12:45-13:20 Մարի, դասարանում
13:25:13:45 ընդմիջում
14:45-15:05 Արթուր Մ. անհատական
15:05-15:30 Հարություն, անհատական
15:30-16:00 Նարեկ, անհատական
16:00-16:30 Լրացուցիչ կրթություն
Հինգշաբթի, Հարավային դպրոց
09:00-09:20 Գաբրիել, անհատական
09:25-09: 50 Արեգ, անհատական
09:50-10:10 Լևոն, անհատական
10:15-10:35 Էրիկ, անհատական
10:40-11:10 Հայկ,դասարանում
11:10-11:30 Սամվել անհատական
11:30-12:00 Հարություն անհատական
12:00 -12:30 Գարիկ, անհատական
12:30 -13:00 Ալեքս, Մարիա անհատական
13:00-13:30 Շավարշ, Գեորգի, խմբային
13:30-13:50 Հրաչյա, Գոռ , խմբային
13:50- 14:10 Ընդմիջում
14:15-14:45 5 տարեկանների խումբ
15:00-15:30 2-4 տարեկանների խումբ
15;30-16:00 բլոգային աշխատանք
Ուրբաթ, Արևելյան դպրոց
09:20-09:45 Արեգ, անհատական
09:45-10:05 Մարինա,դասարանում
10:10-10:30 Դավիթ, անհատական
10:30-10:55 Հովհաննես, դասարանում
11:00-11:25 Միլանա, անհատական
11:30-11:55 Սերգեյ, անհատական
12:00-12:30 Անտուան, Արիս, խմբային
12:35-13:00 Արթուր Մ. անհատական
13:00-13:30 Մերի, անհատական
13:30-14:00 Հարություն, անհատական
14:00-14:20 ընդմիջում
14:30-15:10 Քոլեջ, 5 տարեկանների խումբ15:15-16:00 ուրբաթ համերգ
Рубрика: Գրական ակումբ

Միջնակարգ դպրոցի մղձավանջը: Ջոն Թեյլոր Գատո

Ջոն Թեյլոր Գատոյի հոդվածում նված է, որ մենք չափազանց շատ գումար ենք ծախսում դպրոցի վրա: Իմ կարծիքով պետությունը այնքան պետք է զագացած լինի, որ թույլ տա յուրաքանչյուր մարդու ստանալ իրեն հասանելի կրթությունը` ինչպես դպրոցում այնպես էլ համալսարանում: Պատահում է այնպիսի դեպքեր, երբ անհատը ցանկանում է սովորել, սակայն կապված ֆինանսի հետ` այն դառնում է արդեն անհասանելի: Եվ ինչպես նշված է հոդվածում` այս ամենի մեղավորը մենք ենք, քանի որ թույլ ենք տվել, որ դպրոցը դառնա շատ եկամտաբեր մոնոպոլիա: Այս ամենով պայմանաբորված դպրոցը իր վրա է հրավիրում ներդրողների ուշադրությունը: Եվ քանի որ չկա որ ոչ մի տուգանք` դա հնարավորոթյուն է տալիս նաև աշխատանքում լինել թույլ:Այս ամենից ելնելով դպրոցը դառնում է մի ստանդարտ կառույց, որտեղ որևէ փոփոխություն` կապված կրթական ծրագրի հետ` չի խրախուսվում: Այս ամենով էլ պայմանավորված` սովորողները չեն ստանում ավելի արդյունավետ և ժամանակակից կթություն, որն էլ դառնում է հասարակության առաջ չգնալու առաջին նախապայմանը:

Рубрика: Նախագծեր

Ուսումնական գարուն

Արևելյան դպրոցի սովորողները պատրաստեցին փոքրիկ անակնկալ` իրենց սիրելի ուսուցիչների համար:

Հարավային դպրոցի սովորողների անակնկալը `սիրելի ուսուցիչներին:

Էրիկի մարտիության անակնկալը` սիրելի ուսուցչին: