Рубрика: Ամառային ճամբար

Բարև´ Արտանիշ

Օգոստոսի 16-18-ը Իվետա Ջանազյանի և տարատարիք ճամբարականների հետ մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար:

«Հայկական քամիներ» առագաստանավային ակումբը Արտանիշի սեբաստացի բնապահպանական — վրանային ճամբարականների համար իրականացրեց պարապմունք — նավարկում Սևանա ծովում:
Շնորհակալ ենք «Հայկական քամիներ» ընկերությանը:

Рубрика: Նախագծեր

«Ֆուտբոլ բոլորի համար» սեմինար

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ճանաչողական սեմինար-քննարկում՝ նվիրված հաշմանդամային ֆուտբոլին, որը համարվում է ՀՖՖ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր մասնիկը:

Սեմինար-հանդիպումն անցկացնում էր ՈՒԵՖԱ-ից հրավիրված փորձագետ Լես Հոուին և ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Ամալյա Գրիգորյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեց ՀՖՖ-ի կողմից անցկացվող ներառական միջոցառումները, մարտահրավերները:

Քննարկվեց նաև նոր ծրագիր, որի նպատակն է ֆուտբոլով զբաղվելու մշտական հնարավորություն ընձեռոլ աուտիզմ ունեցող երեխաներին:

Ավելի մանրամասն ` տեսանյութում:

Рубрика: Աշխատակարգ

Օգոստոս ամսվա աշխատակարգ

  • Նախապատրաստական աշխատանքներ գնահատումների և վերագնահատումների համար:
  • Մասնակցություն «Ֆուտբոլ բոլորի համար» սեմինարին
  • Եռօրյա ճամբար` Արտանիշում
  • Հանդիպումներ ծնողների և ՏՄԱԿ-ի մասնագետների հետ:
  • Առաջին դասարանցիների գնահատման փաստաթղթերի հավաքագրում:
Рубрика: Без рубрики, Նախագծեր

«Ֆուտբոլ բոլորի համար», սեմինարի մասնակցություն

Օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից 13:00-ն «Տեխնիկական Կենտրոն ակադեմիայում տեղի կունենա սեմինար `«Ֆուտբոլը բոլորի համար» վերնագրով: Սեմինարի ընթացքում քննարկվելու է ֆուտբոլի դերը ներառական կրթության մեջ:

Մասնակիցներ`

  • Նունե Ռաֆայելյան ( լոգոպեդ)
  • Սուսաննա Չալիկյան (հոգեբան)
  • Դանիել Հակոբյան (մարզիչ)

Լուսաբանումը ` մասնագետների միջոցով: