Рубрика: Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ստորև ներկայացված է ուսումնական առաջին շրջանի՝ սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսների ամփոփման հղումները:

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

«Բույսերի խնամք և տնկում» նախագիծ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դասապրոցեսի ներառման աշխատանքներ։

Խմբային և անհատական աշխատանքներ ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և լոգոպաթ սովորողների հետ։

Մասնակցություն երգչախմբին, մանկավարժական և գրական ակումբին (առցանց):

Մենթորական աշխատանք ՝ Աննա Օհանյանի հետ։

Քննարկումներ դասավանդողների հետ։

Հանդիպումներ ծնողնների հետ, ԱՈւՊ-ների և ՄԱԾԱՊ-ների ամփոփում:

Рубрика: Նախագծեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱն ՁՄԵՌ

Նախագծի տևողությունը՝ դեկտեմբեր — հունվար

Մասնակիցներ՝ Արևելյան և Հարավային դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ

Նպատակ՝

  • Խոսքի զարգացում
  • Մոտորիկայի զարգացում
  • ՈՒշադրության կենտրոնացում
  • Մտածողության և երևակայության զարգացում

Խնդիրներ՝

  • Ներառվել խմբում

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, հատիկեղեն, գունավոր թելեր, գուաշ, սոսինձ, մկրատ և այլն:

Ընթացք՝ Պատրաստելու ենք ամանորյա խաղալիքներ, բացիկներ, ապլիկացիա, որոնք կնվիրենք մայրիկներին և ուսուցիչներին:

Արդյունքում ՝ սովորողները պատրաստելով ամանորյա պարագաներ՝ կզարգացնեն մոտորիկան, ստեղծագործական հմտությունները, երևակայությունը և խոսքը:

Ամփոփում 1

Արևելյան դպրոցի սովորողները պատրաստեցին բացիկներ, որի վրա նկարեցին կախարդական տոնածառն ու Ձմեռ պապիկին և այն նվիրեցին մայրիկներին։

Հարավային դպրոցում սովորող Էրիկը շնորհավորելով ձմռան առաջին օրը՝ նկարեց իր սիրելի տոնածառն ու նամակ գրեց Ձմեռ պապիկին։

Рубрика: Без рубрики

Մենք միասին ենք

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին: Հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք է, որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունվետ մասնակցությանը: Մեր նպատակն է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից, աջակցել նրանց ներառվելու և անկախ ապրելու:

Ստորև ներկայացված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նյութի հղումը:

https://www.arlis.am/documentview.aspx?docID=152960

Рубрика: Գրական ակումբ

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Շատ կարևոր է, որ երեխայի հասարակակն կյանքը ևս լիարժեք ընթանա: Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համար: Սովորելը կարելի է հաճելի և գործնական դարձնել` ընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ: Ստացվում է, որ երեխայի հասարակական կյանքը ևս լիարժեք է դառնում: Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ` երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով:

Երեխայի զարգացման ընթացքը պայմանավորված է բազմաթիվ գործորններով՝ ընտանիք, փողոց, շրջապատող հասարակություն և, իհարկե, դաստիարակության մեթոդի ընտրություն:

Երեխաները չեն ծնվում սոցիալական հմտություններով, նրանք պետք է սովորեն նրանց, ճիշտ այնպես, ինչպես նրանք պետք է սովորեն կարդալ և գրել: Երեխային այլ երեխաների հետ խաղալու հնարավորություն տալը հիանալի միջոց է զարգացնելու այն հմտությունները, որոնք նա պետք է ուրիշների հետ ձեռք բերելու համար: Այսինքն հարկավոր է ակտիվ հասարակակն կյանք, որը սկսվում է նաև դպրոցից: