Рубрика: Նախագծեր

«Բարև Գարուն»

Նպատակ` մանր մոտորիկայի, ուշադրության, հիշողության, բառապաշարի զարգացում:

Մասնակիցներ` Արևելյան և Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամկետը` մարտ- մայիս

Ընթացքը `պատրաստում ենք գարնանն առնչվող աշխատանքներ, ունենում ենք քննարկումներ:

Այլընտրանքային նկարչություն:

Արդյունքում սովորողները կարողանում են պատրաստել գարնանն առնչվող իրեր, տիրապետում են թեմայի վերաբերյալ բառապաշարին:

Ամփոփում 1

Ամփոփում 2

Рубрика: Նախագծեր

Երաժշտաթերապիա.սեմինար

Երաժշտաթերապիան շարունակվեց նաև հունվարին: Այս անգամ անցկացվեց սեմինարներ, որի ընթացքում ծանոթացանք երաժշտաթերապիայի բովանդակությանը և առանձնահատկություններին: Ուսումնասիրեցինք երաժշտաթերապիայում կիրառվող գործիքները:

Рубрика: Նախագծեր

Նկարում ենք համակարգչով

Նպատակ` զարգացնել համակարգչից օգտվելու, Paint ծրագրով աշխատելու, պատմելու և ստեղծագործելու կարողությունները:

Մասնակիցներ` հատուկ կարիքով սովորողներ

Ժամկետը`Հունվար

Ընթացքը` սովորողները Paint ծրագրի միջոցով նկարում են ձմռանն առնչվող նկարներ և մեկնաբանում իրենց կատարած աշխատանքները:

Անփոփում

Рубрика: Նախագծեր

«Զարգացնող ձմեռ»

Նպատակ` մանր մոտորիկայի, ուշադրության, հիշողության, բառապաշարի զարգացում:

Մասնակիցներ` Արևելյան և Հարավային դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամկետ` Հունվար

Ընթացքը `պատրաստում ենք ձմռանն առնչվող աշխատանքներ, ունենում ենք քննարկումներ:

Այլընտրանքային նկարչություն:

Արդյունքում սովորողները կարողանում են պատրաստել ձմռանն առնչվող իրեր, տիրապետում են թեմայի վերաբերյալ բառապաշարին:

Ամփոփում:

Հարավային դպրոց

Արևելյան դպրոց

Рубрика: Նախագծեր

Ուրախ տրամադրություն

Վայրը` Արևելյան դպրոցի վերնատուն

Օրը` դեկտեմբերի 18

Ժամը` 10:00

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ:

Ծրագրում`

Ռուբեն Հախվերդյան «Ուրախ տրամադրություն»

«Jingle Bells»

Рубрика: Նախագծեր

Երաժշտաթերապիա. համագործակցային աշխատանք

Երաժշտաթերապիան արտ-թերապիայի ուղղություններից է: Այն երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ։ Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրության և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում։

Նպատակը՝

1.Կիրառվում է զարգացման հապաղման, հուզական անհատականության, վարքային խանգարումների, աուտիզմի դեպքում։

2.Օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման, և նյարդահոգեկան խնդիրներից։

Տևողությունը՝ նոյեմբեր-դեկտեմբեր

Պատասխանատուներ ` Լուսյա Կարապետյան, Նունե Ռաֆայելյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ:

Ընթացքը՝ Երեխաներին ներգրավել երգելու, լսելու, շարժման, երաժշտական խաղերին։

Արդյունքը՝ Երաժշտաթերապիայի ներգրավվածությունը կարող է խթանել ուշադրությունը և բարձրացնել կրթական միջավայրի այլ ասպեկտներին ավելի լիարժեք մասնակցելու մոտիվացիան։

Մաս 1

Առաջին օրը Լուսյան ծանոթացավ սովորողների հետ: Նրանք պատմեցին իրփնց նախասիրությունների մասին: Երգեցին իրենց սիրելի երգերը: Այնուհետև ծանոթացան մի քանի երաժշտական գործիքների հետ: Փորձեցին սովորել «Բարև», «Ուրախ տրամադրություն» և «Զանգակներ» երգը:

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Рубрика: Նախագծեր

«Ֆուտբոլը բոլորի համար» մաս 2

Հոկտեմբերի 18-ին ԴԻՆԱՄՈ մարզադաշտում կայացավ «Ֆուտբոլը բոլորի համար» ծրագրով հանրապետական ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք ֆուտբոլային թիմը: Թիմում ներառված էին նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները:

Այս տարի ևս Սեբաստացիները գրավեցին առաջին հորիզոնականը:

Рубрика: Նախագծեր

«Ֆուտբոլ բոլորի համար» սեմինար

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ճանաչողական սեմինար-քննարկում՝ նվիրված հաշմանդամային ֆուտբոլին, որը համարվում է ՀՖՖ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր մասնիկը:

Սեմինար-հանդիպումն անցկացնում էր ՈՒԵՖԱ-ից հրավիրված փորձագետ Լես Հոուին և ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Ամալյա Գրիգորյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեց ՀՖՖ-ի կողմից անցկացվող ներառական միջոցառումները, մարտահրավերները:

Քննարկվեց նաև նոր ծրագիր, որի նպատակն է ֆուտբոլով զբաղվելու մշտական հնարավորություն ընձեռոլ աուտիզմ ունեցող երեխաներին:

Ավելի մանրամասն ` տեսանյութում:

Рубрика: Без рубрики, Նախագծեր

«Ֆուտբոլ բոլորի համար», սեմինարի մասնակցություն

Օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից 13:00-ն «Տեխնիկական Կենտրոն ակադեմիայում տեղի կունենա սեմինար `«Ֆուտբոլը բոլորի համար» վերնագրով: Սեմինարի ընթացքում քննարկվելու է ֆուտբոլի դերը ներառական կրթության մեջ:

Մասնակիցներ`

  • Նունե Ռաֆայելյան ( լոգոպեդ)
  • Սուսաննա Չալիկյան (հոգեբան)
  • Դանիել Հակոբյան (մարզիչ)

Լուսաբանումը ` մասնագետների միջոցով:

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Ճամփորդություն Կոմիտասով դեպի Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցի

Ամսաթիվ՝ 27․04․2023թ․

Վայր՝ Արագածոտնի մարզ, Ապարան, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Եղանակ՝ ըստ mes.am կայքի

Դասարան՝ Հարավային դպրոց-պարտեզ 2․3 դասարան

Սովորողներ՝

1․ Սոֆի Առաքելյան

2․ Հովիկ Մովսիսյան

3․ Նիքոլ Օհանյան

4․ Նելլի Շահինյան

5․ Էլիզաբեթ Բարսեֆյան

6․ Մարիամ Զախարյան

7․ Նարեկ Մարգարյան

8․ Տիգրան Սարգսյան

9. Ալեքսանդր Գրիգորյան

10․Սամվել Հրությունյան

11․ Վահան Մելիք-Շահնազարյան

12․ Ալեն Խաչատրյան

13․ Արթուր Մելոյան

14․ Վանիկ Հարությունյան

15․ Էրոս Պողոսյան

16․ Գաբրիել Իբրահիմ

Նպատակներ՝

  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ստեղծագործական երևակայության, բանավոր, գրավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթի ձևավորում,
  • քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտությունների ձևավորում, զարգացում,
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության զգացումի ձևավորում, զարգացում

Խնդիրներ՝

  • Կոմիտասյան երգերի ուսուցում
  • Շարականների ուսուցում,առավոտյան պատարագի կատարում
  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում քայլքով, բանավոր խոսքով, պատումներով, հարցուպատասխանով։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք։
  • Ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում իրար օգնելով, միասին քայլելով:
  • Տպավորությունների մասին ներկայացում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով։

Նախապատրաստական փուլ

  • Կոմիտասյան երգերի ուսուցում, վերհիշում
  • Շարականների ուսուցում
  • Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու մասին տեղեկությունների հավաքագրում
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում
  • ուսումնական ֆիլմերի դիտում

Մեկնում՝ 10։00

Ընթացք՝ 10։00 շարժվում ենք Հարավային դպրոցից, 

11։30 նախաճաշ

12։00-բարձունքի հաղթահարում, առավոտյան պատարագի կատարում, եկեղեցու բակում կոմիտասյան երգերի կատարումազատ ժամանակ խաղերի, հանգստի համար

15։00 -վերադարձ

Ժամանում՝ 16։00

Երթուղի՝ Երևան-Կարբի-Արագած-Քուչակ-Լուսագյուղ

Հեռավորություն՝ 58․6 կմ

Տևողություն՝ 57 ր

Քարտեզագրում՝

Պատասխանատուներ՝ Նաիրուհի Համբարձումյան, Նունե Ռաֆայելյան

Մեքենա՝ Mersedes Sprinter , 33 AA 244

Նստատեղ՝ 18

Վարորդ՝ Մեսրոպյան Արթուր

Վճարող՝ ծնողներ

Ֆինանասական հաշվետվություն՝ ճանապարհածախս-30․000 դրամ(30․000։16=1875) յուրաքանչյուր մասնակցի համար 1900 դրամ( 2000×16=32․000, ավելացած գումարով կգնենք պաղպաղակ)

Ճամփորդական ուղեցույց՝

Ճամփորդի ուղեցույց

Երաժշտական ուղեցույց

Սովորողի ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝