Рубрика: Без рубрики, Մասնագիտական տեղեկատվություն

Դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ

Փետրվարի 28-ին մեկնարկեց դասրտիարակների ամենշաբաթյա սեմինար- պարապմունքները: Սեմինարների նպատակն է դաստիարակներին փոխանցել 2-5 տարեկաններին բնորոշ վարքի ձևերի, զսրգացման օրինաչափությունների, խոսքային դժվարությունների մասին տեղեկատվություն:

Առաջին հանդիպմանը քննարկվեց 2-5 տարեկանների իմացական գործընթացի զարգացման օրինաչափությունները:

Հաջորդ հանդիպման ընթացքում հոգեբանները ներկայացրեցին վարքի ձևերի մասին տեղեկատվություն, ինչպես տարբեր իրավիճակներում արձագանքել սաների վարքին:

3-րդ հանդիպման թեման մանկական ագրեսիան էր: Քննարկվեց ագրեսիայի առաջացման պատճառները, ճիշտ մոտեցումները: Հոգեբանների կողմից ներկայացվեց նաև արտ թերապևտիկ վարժությունների շարք, ագրեսիան նվազեցնող խաղեր:

Հաջորդ հանդիպման թեման երեխաների պատժի և խրախուսանքի մասին էր: Հոգեբանները դաստիարակներին փոխանցեցին երեխաների հետ խաղային վարժանքների տարբերակներ: Անդրադարձան հեքիաթաթերապիային, կատարվեց խմբային աշխատանքներ:

Հաջորդ սեմինարը ուղղված էր համընդհանուր ներառականության, կարիքների բազմազանության, խելամիտ հարմարեցումներին:

Դաստիարակների հաջորդ սեմինարի ժամանակ քննակվեց կրթական կարիքների բազմազանությունը, կարիքների ճանաչումն ու վերհանումը: Հոգեբանները առանձին- առանձին ներկայացրեցին կարիքները, դրանց բնորոշ առանձնահատկությունները:

Վերջին հանդիպման ժամամակ քննարկվեց 2-5 տարեկանների խոսքի զարգացման օրինաչափությունները, խոսքային դժվարությունները և դրանց արդյունավետ լուծման ուղիները:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Արտ թերապիա Դարիա Ժումելի հետ

Հյուսիսային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ սեմինար` ուղղված արտ թերապիային: Սեմինարը վարեց ֆրանսիացի հոգեբան Դարիա Ժումելը: Սեմինարի ընթացքում ներկայացվեց արտ թերապիան և մեդիտացիան` որպես հոգեկան առողջության խթանման գործիքներ դասարանում և կրթական համակարգում:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Դաստիարակների սերմինարներ

Սեմինարի նպատակն է դաստիարակներին փոխանցել 2-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման փուլերի, առանձնահատկությունների և հաղորդակցման դժվարությունների մասին տեղեկատվություն:

Առաջարկվող թեմաներն են`

  • Խոսքի զարգացման հապաղում
  • 2-4 տարեկան երեխայի խոսքի զարգացումը
  • Երկլեզվություն

Սեմինարների արդյունքում դաստիարակները կտեղեկանան,թե ինչպես խաղերի և վարժությունների միջոցով զարգացնել երեխայի խոսքը:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Սեմինար

Այսօր `«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» տեղի ունեցավ սեմինար ` «Լսողության ծանր և խորը խանգարումներ ունեցող սովորողների կրթական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով: Սեմինարի ընթացքում քննարկվեց լսողության խանգարում ունեցող երեխաների մտածողության և խոսքի զարգացման առանձնահատկությունները, ժեստերի լեզուն, հաղորդակցման այլընտրանքային միջոցները, աջակցող տեխնոլոգիաները: Քննարկվեց նաև լսողական սարքերի, դրանց կիրառելիությունը լսողության խանգարումներ ունեցող երեխաների դեպքում:

Սեմինարավարի հետ ժեստերի լեզվով միասին սովորեցինք մատնատառերը, այնուհետև թարգմանվեց երգ:


Սոկրատեսն ասում է. «Եթե մենք չունենք ձայն կամ լեզու և ուզում ենք շփվել մեկս մյուսիս հետ, արդյոք չե՞նք փորձի բացատրել՝ շարժելով մեր ձեռքերը, գլուխը և մարմնի մնացած մասերը, ինչպես ներկայումս խուլերն են անում»։

Рубрика: Без рубрики, Մասնագիտական տեղեկատվություն

Սեմինար թիվ 3 ՏՄԱԿ-ում

Այսօր թիվ 3 ՏՄԱԿ-ը կազմակերպել էր սեմինար `«ՄՈւԿ-ով երեխաների զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մանկավարժական ներառման գործընթացում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներառականության մասնագետները: Սեմինարի ընթացքում քննարկվեց ՄՈւԿ (մանկական ուղեղային կաթված) ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունները, ներառումը ուսուցման գործընթացին, նրանց ինքնուրույնության հասցնելու, կյանքի որակը բարձրացնելու, սոցիալական ներառումն ապահովելու վերաբերյալ: Որպես վերջաբան թեմայի շրջանակում լրացվեցին հարցաթերթիկներ:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Ներառական կրթության ռազմավարություններ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների լիարժեք ներառում ապահովող դասարանի, դպրոցական կամ համայնքային միջավայրի ստեղծումը կարող է մարտահրավերով հարուստ լինել։ Արդյունքի կարելի է հասնել, եթե այս նպատակի համար միավորվեն աշակերտների, ուսուցիչների, մասնագետների, դպրոցների ղեկավարների և ծնողների ջանքերը։ Վերջին 20-25 տարիների ընթացքում այս ուղղությամբ աշխատող մանկավարժների կողմից գիտելիքի որոշակի պաշար է կուտակվել։ Կուտակված գիտելիքի կիրառումը կարող է լինել դեպի ավելի բարձր աստիճանի սոցիալական և հոգեբանական ներառում տանող առաջին քայլը։

 Հավատացեք, ներառումը հնարավոր է :

Կարևոր է վերաբերմունքը հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ներառման ընդլայնման նկատմամբ. եթե դրան վերաբերվում են որպես անհնարին գործի, ապա արդյունավետությունը խիստ նվազում է, իսկ եթե ներառումը համարվում է հաղթահարելի մարտահրավեր, շատ ավելի հավանական է, որ բոլոր մասնակիցները՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող աշակերտները, ընտանիքների անդամները և համայնքի ներկայացուցիչները հետաքրքրված լինեն ու ձգտեն հասնելու այս արդյունքին:

Ներգրավվածություն. Ցանկալի գործողություններում ընդգրկվելու համար ճիշտ և անհրաժեշտ աջակցություն ունենալը նպաստում է ոչ միայն սոցիալական ներառմանը, այլև ուսման առաջընթացին։ Դա ավելի հավանական է դարձնում, որ աշակերտները դպրոցից հետո կմնան իրենց համայնքներում, կթրծվեն համայնքային խնդիրներում, ակտիվորեն կներգրավվեն դրանց լուծմանն ուղղված աշխատանքներում և կդառնան արժանավոր գործերի մասնակից։ Սա չի նշանակում, որ բոլոր աշակերտներից պետք է լինեն հավասար ակնկալիքներ, դրանք պետք է լինեն ըստ կարողությունների` բոլորին տալով մասնակցելու հնարավորություն։

Պարզեք, հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր աշակերտի նախասիրությունները, հակումները: Մարդիկ ավելի հաճախ ընկերանում են նույն տեղերը հաճախելու և նույն հետաքրքրություններն ունենալու միջոցով։ Հետևաբար, սոցիալական և հոգեբանական ներառումը խթանելու նախնական քայլերից մեկը հաշմանդամություն ունեցող աշակերտների նախասիրությունների, հակումների բացահայտումն է։ Այնուհետև կարևոր է ճշտել, թե հաշմանդամություն չունեցող աշակերտներից ովքեր են այդ և նմանատիպ զբաղմունքներում ընդգրկված։ Այս մոտեցումն ապահովում է տվյալ գործով կանոնավոր կերպով զբաղվելու շարժառիթ, ինչպես նաև ուրիշների հետ ծանոթանալու և շփվելու հնարավորություններ։ Ապահովեք ընտրության և ինքնորոշման հնարավորություններ Եթե աշակերտներին տրամադրվի հետաքրքրող գործունեության տեսակը ընտրելու հնարավորություն, առավել հավանական է, որ դրանով նրանք կզբաղվեն ավելի երկար ժամանակ։ Դրա համար անհրաժեշտ է նրանց առաջարկել զբաղմունքների տարբեր տեսակներ և թույլ տալ ընտրելու իրենց համար ամենից հետաքրքրականը։ Բոլորն էլ ցանկանում են ընտրել, թե ում հետ ընկերություն անեն։ Հարկավոր է հարգել ընկերներ ընտրելու աշակերտների իրավունքը, անկախ այն բանից, թե նրանք հաշմանդամություն ունե՞ն, թե՝ ոչ։

 Բացահայտեք աշակերտների ուժեղ կողմերը, շնորհն ու կարողությունները

Շատ հաճախ ենթադրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները չունեն, կամ առանձնապես չունեն ուժեղ կողմեր կամ շնորհներ։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների անհատական կարողությունների բացահայտումը և ուրիշներին դրանց մասին տեղեկացնելը կարևոր է նրանց սոցիալական և հոգեբանական ներառման համար: Նման իրազեկումը ոչ միայն կարող է փոխել հասակակիցների վերաբերմունքը, այլև կարող է ծառայել որպես ներառմանը նպաստող գործոն։

Գտեք առաջնորդ կամ « կամրջող» մեկին

 Երբեմն մի անձը կարող է մեծ դեր խաղալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտի սոցիալական և հոգեբանական ներառման գործում։ Գտեք նման անհատների ուսուցչական անձնակազմի, հասակակիցների և այլ մարդկանց շրջանում և պարզեք` հետաքրքրվա՞ծ են արդյոք «կամրջելու» երեխաների փոխհարաբերությունները։ Նման անհատները հաճախ սոցիալական աստղեր են, մարդիկ, ովքեր կենտրոնական դեր են խաղում սոցիալական շրջանակներում և կարող են լինել կարևորագույն մարդկային ռեսուրս:Իրական ներառական դպրոցն սկսվում է նրանից, որ բոլոր աշակերտները, աշխատակիցները և վարչակազմը ունեն գործընթացին պատկանելու զգացում, ստանում են աջակցություն իրենց ներուժը իրացնելու համար և կարող են իրենց նպաստը բերել դպրոցական համայնքին: Դպրոցում ներառական մթնոլորտ/միջավայր ստեղծելը շատ կարևոր է, քանի որ դպրոցներն իրենց համայնքի հայելին են։ Տարբեր ունակությունների տեր աշակերտներին վաղ տարիքի որպես քաղաքացի դաստիարակելը ընձեռում է իսկական ներառական համայնքը ընդունելու, փայփայելու և գնահատելու հնարավորություն։ Հետևապես, ներառական կրթությունը թե՛ փիլիսոփայություն է և թե՛ գործելակերպ. այն յուրաքանչյուր աշակերտի թույլ է տալիս զգալու հարգված, ինքնավստահ և ապահով, և զարգացնելու սեփական ներուժը: Սա հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ բոլոր աշակերտները սոցիալապես և հոգեբանորեն ներառված են։

Սոցիալական և հոգեբանական ներառումը խթանող դասավանդման ռազմավարություններ

Ներառմանը նպաստող դասասենյակում բոլոր աշակերտները պետք է մշտապես ակտիվորեն մասնակցեն ուսուցիչների և հասակակիցների հետ զրույցներին, իսկ ուսուցիչները պետք է ստեղծագործաբար կիրառեն ամենատարբեր մասնակցային ռազմավարություններ, որոնք կխրախուսեն սոցիալական և հոգեբանական ակտիվ ներառում: Սա հատկապես անհրաժեշտ է այն երկրներում, որտեղ ուսուցիչների կողմից աշակերտներին դասավանդելու ավանդական մոդելը փոխարինվել է ավելի ակտիվ մոտեցմամբ և կենտրոնացած է խնդիրների լուծման ու գործողությունների վրա հիմնված ուսուցման վրա, որի միջոցով աշակերտները մշտապես համագործակցում են իրար հետ փոքր խմբերում: Հնարավոր է, որ հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող աշակերտների համար (օրինակ՝ մտավոր հետամնացություն, աուտիստիկ սպեկտորի խանգարում) նման փոխգործակցությունները սկզբում ինքնաբերաբար չստացվեն և աջակցության կարիք լինի: Բարեբախտաբար, կան դասավանդման մի շարք ռազմավարություններ, որոնց ամենօրյա օգտագործումը ուսուցիչների կողմից կարող է մեծացնել սոցիալական և հոգեբանական ներառման հավանականությունը: Նախապատրաստեք դասարանը.Դասղեկները պետք է հաշվի առնեն, որ բնականոն զարգացող աշակերտները լիարժեք պատկերացում չունեն հաշմանդամության և դրա` սոցիալական փոխազդեցության վրա գործող ազդեցության մասին։ Հավանական է նաև, որ աշակերտները հարցեր ունենան հաշմանդամություն ունեցող համադասարանցիների մասին։ Ուսումնական տարվա սկզբին աշակերտների հետ անկեղծ զրույցը իրենց դասընկերների հաշմանդամության մասին և նրանց մտացածին կամ թյուր պատկերացումների փարատումը կմեծացնի դասարանում ներառական մթնոլորտի ստեղծման հավանականությունը։ Եթե ուսուցիչը բավարար գիտելիքներ չունի աշակերտների հաշմանդամության մասին դասարանի հետ քննարկում անցկացնելու համար, դպրոցի խորհրդատուն կամ հոգեբանը կարող են օգնել դրական գործընկերային հարաբերությունների առավելություններին նվիրված զրույցը անցկացնելու հարցում։ Սահմանեք վարքի ակնկալիքները. Կարևոր է ուսումնական տարվա սկզբին դասարանում պարբերաբար քննարկել աշակերտներից ակնկալվող վարքը և խրախուսել սոցիալական հարգալից շփումը կրթության առանաձնահատուկ պայմանների կարիք ունեցող և չունեցող աշակերտների միջև: Օգտագործեք համագործակցային ուսումնառության ռազմավարություններ. Ավանդական ձևաչափով անցկացվող դասընթացներում հաշմանդամություն ունեցող և չունեցող աշակերտները իրար հետ շփվելու և իրարից սովորելու քիչ հնարավորություն ունեն։ Համագործակցային ուսումնառության և խնդրահենք ուսումնառության մոտեցումների օգտագործումը բոլոր աշակերտներին տալիս են իրար ճանաչելու հնարավորություն, քանի որ ծրագրային վերջնարդյունքներին հասնելու համար երեխաներն անընդհատ աշխատում են թիմերով, մտքեր ու նյութեր են փոխանակում։ Նման ուսումնական թիմերը կարող են կազմվել այնպես, որ յուրաքանչյուր աշակերտի համար սահմանվեն անհատական նպատակներ, և բոլոր մասնակիցները հնարավորություն ունենան իրենց ներդրումը ունենալու իրենց ուժերի ներածի չափով։ Գործի դրեք միçնորդներին. Յուրաքանչյուր դասարանում ուսուցիչները կարող են ընտրել երկու կամ երեք §սոցիալական աստղերի¦: Սրանք այն աշակերտներն են, ովքեր ունեն զարգացած սոցիալական հմտություններ և սովորաբար սոցիալական խմբերում կենտրոնական անձիք են: Այդպիսի աշակերտները` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող իրենց դասընկերների համար հանդես են գալիս որպես միջնորդ և անհրաժեշտության դեպքում նրանց օժանդակելով մեծացնում են սոցիալական իրավիճակներում հասակակիցների միջև դրական կապերի ձևավորման ու պահպանման հավանականությունը: Միջնորդի դեր կատարող հասակակիցների կողմից ցուցաբերվող աջակցությունը ոչ միայն թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող աշակերտներին ընդլայնելու իրենց սոցիալական կապերը, այլև բարելավվում է սոցիալական մարտահրավերներին արձագանքելու նրանց կարողությունների արդյունավետությունը։ Կիրառեք §Ճաշի ընդմիçման ժամանակ հասակակիցներից աçակցություն¦ համակարգը. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների սոցիալական մեկուսացումը հաճախ առավել արտահայտվում է չհամակարգվող ժամանակահատվածներում, ներառյալ՝ ճաշի ժամը։ Կամավորության սկզբունքով, ճաշի ժամանակ հաշմանդամություն ունեցող աշակերտին ընկերակցող հասակակիցները (հատկապես փոքր տարիքի աշակերտների) երեխաներին օգնում են խուսափելու այս բացասական տարբերակից: Աçակցեք երեխաներին` դպրոցի արտադասարանային միçոցառումներին մասնակցելու հարցում . Այսօր դպրոցներում հաճախ կազմակերպվում են ոչ ակադեմիական միջոցառումներ (օրինակ՝ դասերից հետո գործող զանազան խմբակները, երգչախմբերը և այլ երաժշտական խմբերը): Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին ընձեռեք հնարավորություն ոչ մրցակցային ձևով մասնակցելու այս խմբակներում իրականացվող արտադասարանական միջոցառումներին։ Զարգացրեք անձնական հարաբերություններ աշակերտների հետ. Դասարանի բոլոր աշակերտների հետ ոչ պաշտոնական կապերի հաստատումը և պատշաճ վարքի ամրապնդմանն ուղղված կարճ, դրական հետադարձ կապը (օրինակ՝ §Ինձ դուր եկավ, թե ինչպես շտկեցիր իրավիճակը¦) կօգնի դրական հարաբերությունների հաստատմանը, որը առավել հավանական կդարձնի աշակերտների ապահովության և դասարանին պատկանելու զգացողությունը: Միաժամանակ սա բարձրացնում է աշակերտների` դպրոցում իրենց ունեցած փորձառության մասին անկեղծ արտահայտվելու հավանականությունը։ Օրինակ ծառայեք բազմազանության, ներառյալ հաշմանդամության նկատմամբ հարգանքի, ընդունման և արժևորման հարցերում. Ինչպես առաջարկել են Kochhar, West & Taymans-ը (2000), դասարանում առողջ փոխհարաբերությունների և բազմազանության սոցիալական ընդունման համար ամենակարևոր ազդեցությունն ունի ուսուցչի վերաբերմունքն ու պահվածքը: Նրա կողմից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ընդունման և նրանց նկատմամբ արդար վերաբերվելու չափն անմիջականորեն կապված է աշակերտների վերաբերմունքի և վարքագծի հետ:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Հիպոթերապիա

Ի՞նչ է հիպոթերապիան:

Բառացի թարգմանությամբ հիպոթերապիա բառը նշանակում է բուժում ձիու միջոցով, հունարեն «հիպոս»` ձի բառից: Թերապիայի այս տեսակը ունի շատ հին պատմություն, հիպոթերապիայի մասին են խոսել բժշկության հայր Հիպոկրատը, Դենի Դիդրոն, շատ ուրիշ փիլիսոփաներ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն մոռացության է մատնվել, և միայն անցյալ դարի 80-90-ական թվականներից նորից սկսել են ուսումնասիրել այն՝ որպես բժշկության ժամանակակից ճյուղ:

Ի՞նչ խնդիրների դեպքում կարելի է կիրառել հիպոթերապիան:

Խիստ լայն է հիպոթերապիայի դրական ազդեցության գոտում գտնվող հիվանդությունների շրջանակը, այն հատկապես արդյունավետ է մանկական ուղեղային կաթվածի, ինչպես նաև Դաունի համախտանիշի, աուտիզմի, շիզոֆրենիայի ժամանակ, ողնաշարի խնդիրների, հուզական, նյարդային, մտավոր խնդիրների դեպքում, հետկաթվածային վերականգնման ժամանակ:

Հատկապես խիստ զգույշ պետք է լինել այն դեպքում, երբ երեխան ունի բյուրեղային` փխրուն ոսկորների համախտանիշ, քանի որ մեծ է երեխայի վնասվելու վտանգը: Հիպոթերապիան հակացուցված է երիկամային մեծ քարերի դեպքում:

Հիպոթերապիան իր բնույթով միակ վերականգնողական թերապիան է, որն անց է կացվում ձիու միջոցով, և որի երեսուն րոպե պարապմունքը համարժեք է մարզասրահի հինգ ժամվա պարապմունքի հետ։ Պարապմունքի ընթացքում մարդու արյան շրջանառությունը մի քանի անգամով արագանում է, կարգավորվում է մարմնի բալանսը։ Դրական փոփոխությունները շատ անհատական են՝ կախված երեխայի խնդրից և ընդունակություններից։ Այս կարճ ժամանակահատվածում գրանցել ենք մի շարք հաջողություններ՝ լեզվական հապավում ունեցողի մոտ արձանագրել ենք խոսք, ՄՈւԿ-ի խնդրով երեխաների մոտ՝դրական տեղաշարժ՝ տեղում կանգնել առանց օգնության, որոշ դեպքերում նաև քայլելու դեպքեր, գերակտիվ և աուտիզմով երեխաների մոտ նկատվել է վարքի բարելավում

Ի՞նչ ազզդեցություն ունի հիպոթերապիան երեխաների վրա:

Ֆիզիկական ազդեցությունները հետևյալն են՝ ձին քայլելիս անում է մեջքի նույն տատանումները, ինչ մարդը, սա շատ կարևոր է հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար: Հենաշարժական խնդիր ունեցող անձը նստում է ձիու վրա այնպես, որ նրա և ձիու ծանրության կենտրոնները համընկնեն: Այսկերպ, եթե երեխայի մոտ վնասված է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է շարժման համար, ապա այն սկսում է ստանալ ճիշտ շարժման ազդակներ, քանի որ ձիու ճիշտ քայլելու հետևանքով երեխայի մկանները նույնպես սկսում են ճիշտ շարժվել:

Ֆիզիկական մյուս ազդեցությունն այն է, որ ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և, նստելով ձիու վրա, մարդու մկանները ստանում են հզոր ջերմային մերսում: Կա ևս մեկ ֆիզիկական ազդեցություն՝ մեկ րոպեի ընթացքում ձին տարբեր ուղղություններով կատարում է 110 տատանում, և նրա վրա նստած մարդու մկանները կրկնում են այդ տատանումները: Հեծյալը ստիպված համախմբում է բոլոր մկանները՝ հավասարակշռությունը պահելու համար: Հավասարակշռության վերականգնումը, կարելի է ասել, ամենահեշտ լուծվող խնդիրներից է հիպոթերապիայի մեջ:

Ֆիզիկական ազդեցությունը ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հիպոթերապիան մեկտեղում է ֆիզիոթերապիան և մերսումը:

Իսկ հուզական ազդեցությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ չէ, որ ընդունվում են հասարակության կողմից: Ծնողները նույնպես երեխային վերաբերվում են որպես թույլ էակի: Գտնվելով հոգեբանի, լոգոպեդի կամ մեկ այլ մասնագետի մոտ՝ երեխան լսում է նրանց հրահանգները, ինչը հիմնականում ճնշում է նրան, իսկ այստեղ երեխան, նստելով ձիու վրա, վիզուալ բոլորից բարձր է լինում: Նա տեսնում է, որ, լինելով ավելի կարճահասակ և փոքր, ոչ միայն վիզուալ բոլորից բարձր է, այլ նաև ինքն է կառավարում այդ մեծ կենդանուն: Այս փաստն ինքնըստինքյան բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը:

Հուզական ոլորտի վրա նաև դրական ազդեցություն է ունենում ձիուն կերակրելը, նրան խնամելը, նրա հետ խաղալը, նրան շոյելը: Երեխան հիպոթերապիան ընկալում է որպես խաղ և հաճույք է ստանում դրանից:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Մարտի 21-ը՝ Դաունի համախտնիշի համաշխարհային օր

📌Ամեն տարի մարտի 21-ը նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օր։
Այն նվիրված է Դաունի համախտանիշի մասին իրազեկվածության բարձրացմանը, և այս օրը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս Դաունի համախտանիշով մարդկանց կյանքը շատ ավելի լավը դարձնելու։

📝Օրվա խորհրդին ընդառաջ ներկայացված ՝ մի քանի կարևոր տեղեկություն այս համախտանիշի մասին․
🔸Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։
🔸Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ։
🔸Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։

«Համախտանիշ» բառը ենթադրում է որոշակի նշանների և բնորոշ գծերի առկայություն։ Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի գիտնական Ջոն Լենգդոն Դաունը (1866 թվ.), իսկ դրա քրոմոսոմային ծագումը հիմնավորվել է ավելի ուշ՝ 1959 թվականին։ Ըստ վիճակագրության՝ 700-800 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Այդ վիճակը նույն դրսևորումներն ունի անկախ երկրից, կլիմայական ու սոցիալական պայմաններից, այն կախված չէ նաև ծնողների ապրելակերպից, նրանց առողջական վիճակից, վնասակար սովորություններից, սնունդից, մաշկի գույնից կամ ազգային պատկանելիությունից։
Տղաներն ու աղջիկները ծնվում են նույն հարաբերակցությամբ, նրանց ծնողները բնականոն քրոմոսոմային կազմ են ունենում։ Համախտանիշի առաջացումը գենետիկ պատահականության արդյունք է և ոչ ոք մեղավոր չէ ու չի կարող լինել ավելորդ քրոմոսոմի առաջացման հարցում ։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մի շարք առանձնահատկություններ են ունենում, որոնց պատճառով նրանց զարգացումը դանդաղ է ընթանում, իրենց տարեկիցներից ուշ են անցնում զարգացման սովորական փուլերը, բայց, այդքանով հանդերձ, նրանց մեծամասնությունը կարողանում է անել, այն, ինչ կարողանում են անել մյուս երեխաները։
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին հնարավոր չէ «բուժել»․ չէ՞ որ այն հիվանդություն չէ, սակայն նրանց հնարավոր է օգնել։
Դաունի համախտանիշի առաջացման պատճառը
Մարդու օրգանիզմի բջիջները կազմված են 46 քրոմոսոմից՝ 23 զույգ։ Բջիջների բազմացումը բջջակորիզում կատարվող բարդագույն փոփոխությունների արդյունք է։ Արական և իգական սեռական բջիջների միավորումից ձևավորվում է 46 քրոմոսոմով մեկ նոր բջիջ։ Այդ 46 քրոմոսոմից 23-ը պատկանում է հայրական բջջին, իսկ մյուս 23-ը՝ մայրական։ 23 քրոմոսոմ պարունակող սեռական բջիջների ձևավորման պրոցեսը կոչվում է մեյոզ։
Մարդու օրգանիզմը բարդ համակարգ է, և մեյոզի ընթացքում երբեմն շեղումներ են լինում, օրինակ՝ 46 քրոմոսոմի փոխարեն բեղմնավորված բջիջն ունենում է 47-ը։ Այդ դեպքում մեյոզի ընթացքում հայրական կամ մայրական քրոմոսոմներից մեկը՝ 21-րդը, չի կիսվում և ձևավորում է տրիսոմային զիգոտ՝ առաջացնելով տրիսոմիա 21, այսինքն՝ Դաունի համախտանիշ։ Տրիսոմիա 21-ն ունի մի քանի տեսակ։
Ստանդարտ տրիսոմիա 21: Ամենից հաճախ հանդիպող տեսակն է։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 94%-ը հենց այդ առանձնահատկությունն ունի։ 21-րդ քրոմոսոմն այդ դեպքում գտնվել է սերմի կամ ձվաբջջի բջջում։ Բեղմնավորված ձվաբջիջն ունեցել է 47 քրոմոսոմ, մյուս բոլոր բջիջները՝ նույնպես։
Տրանսլոկացիոն տրիսոմիա 21: Դաունի համախտանիշով ծնված երեխաների 4%-ն ունի շեղման այդ ձևը, որի դեպքում երեք 21-րդ քրոմոսոմներից մեկը կպած է լինում մյուսին, սովորաբար՝ 13-րդին, 14-րդին, 21-րդին կամ 22-րդին։ Տրիսոմիայի նշված տեսակի դեպքում ծնողները պետք է հաջորդ երեխայի ծնվելուց առաջ գենետիկ հետազոտություն անցնեն։
Մոզաիկ տրիսոմիա։ Խիստ հազվադեպ հանդիպող ձև է (2%)։ Այդ դեպքում փոփոխված քրքմոսմների շարքում լինում են նաև սովորականները, քանի որ երրորդ 21-րդ քրոմոսոմը երեխային չի փոխանցվում ծնողներից, իսկ փոփոխված բջիջները ձևավորվում են պտղի բջիջների կիսման հետևանքով։
Արդյունքում երեք 21-րդ քրոմոսոմ առկա է լինում միայն այն հյուսվածքներում, որոնք բազմացել են այդ բջջից։ Քանի որ այդ դեպքում օրգանիզմի ոչ բոլոր բջիջներն են քրոմոսոմների անսովոր կազմ կրում, Դաունի համախտանիշին բնորոշ նշանները վառ արտահայտված չեն լինում։

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Զգայական գործունեություն աուտիզմով երեխաների համար

21 Զգայական գործունեություն աուտիզմով երեխաների համար:

Զգայական գործունեությունը հիանալի է ցանկացած երեխայի համար, և եթե դուք ունեք աուտիզմով երեխա, ապա զգայական գործունեությունը անշուշտ կօգնի նրան: Զգայական խաղը օգնում է զարգացնել երեխայի զգայարանները, ինչպես նաև շարժողական հմտությունները:

Ես կազմել եմ աուտիզմով երեխաների համար նախատեսված 21 գործողությունների այս ցանկը, և հուսով եմ, որ ձեր երեխային դուր կգա:

Այս գործողություններից շատերը զգայական շշերով աշխատանքներ են:

1. «Մինիոն» զգայական շիշ

Վստահ եմ, որ միայն իմ երեխաները չեն, որ ամբողջովին տարված են մինիոններով, թե՞ այդպես է: Ամեն դեպքում, այս մինիոն զգայական շիշը բոլորովին անվտանգ է և անպայման կուրախացնի ձեր երեխաներին: Զգայական շշերը միտված են լավացնելու երեխայի տեսողական ընկալումը, և չկա ավելի լավ միջոց, քան ձեր երեխայի սիրելի ֆիլմը: Դա և՛ ստեղծագործական է, և՛ բավականին պարզ: Դուք նույնիսկ կարող եք ստեղծագործել և պատրաստել թեմատիկ զգայական շիշ, որը հարմարեցված է ձեր երեխայի սիրելի ֆիլմին:

2. Խաղ՝ երեխայի նյարդերը հանգստացնելու համար


Ես վստահ եմ, որ 2-8 տարեկան երեխաները ոգևորվում են այս կոկիկ շշերի մեջ թաքնված իրերը գտնելով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձ և մանր գունավոր առարկաներ: Այս հանգստացնող խաղը կատարյալ կլինի երկար ժամանակ մեքենայով ճամփորդելու , բժշկի այցելությունների կամ ցանկացած այլ ժամանակ, երբ ձեր փոքրիկները հուզվում են կամ անհանգիստ են լինում:

3. Հանգստացնող փայլուն շշեր

Գրեթե բոլորը՝ երեխաները և մեծահասակները, սիրում են փայլեր: Այնուամենայնիվ, զգույշ եղեք, երբ աշխատում եք փայլերով, քանի որ այն կարող է բավականին խառնաշփոթ ստեղծել: Այս հանգստացնող փայլուն շշերը զվարճալի և գեղեցիկ են: Դրանք հեշտ է պատրաստել: Դուք նույնիսկ կարող եք դիմել երեխաների օգնությանը, կարող եք ինքներդ ձեզ համար պատրաստել. դա հիանալի հանգստացնող միջոց է:

4. «Ծիածան»

Երբ երեխա էի, մայրս ուներ կոճակների տուփ: Ես սիրում էի մատներով խաղալ կոճակների հետ և նայել ամենատարբեր տեսակներին: Այս ծիածանի գույնով զգայական շիշը հիանալի միջոց է աշխատելու, խաղալու ցանկացած տեսակի կոճակների հետ: Նաև հիանալի միջոց՝ երեխաներին օգնելու սովորել գույները: Այս ծիածանի գույնով զգայական շիշը պատրաստված է հեշտությամբ, այն կարող է լինել լավագույն խաղալիքը ձեր երեխայի համար: Այս շշի հետ կարելի է շատ բան անել՝ գույների ուսուցումից մինչև կոճակների քանակի հաշվում։

5. Զգացմունքների բացահայտման շշեր

Աուտիզմով երեխայի պայքարը հաղորդակցվելու անկարողությունն է: Այս շշերը կարող են օգնել ցանկացած երեխայի, ով չգիտի նկարագրել զգացածը:

6. «Եղանակ» զգայական շշեր


Ցանկացած երեխա, ով սովորում է տարվա եղանակները, ուսուցումը զվարճալի կլինի եղանակի զգայական շշերով: Ահա մի քանի գեղեցիկ, պարզ պատկերներ, որոնք կօգնեն ձեր երեխայի ուսուցմանը:

7. «Խառը գույներ» զգայական շիշ

Գույների խառնումը հիանալի է, երեխաներն անվերջ կզվարճանան՝ դիտելով գույների խառնումը, իսկ հետո առանձնացումը: Այն իհարկե սովորելու հիանալի հնարավորություն է։

8. «Նկարչություն»

Պղպջակների հետ շատ զվարճալի է խաղալ, և եթե ձեր երեխային դուր չի գալիս փուչիկներ փչելու զգացողությունը կամ ձայնը, մտածեք այլընտրանքների մասին, օրինակ՝ փաթեթավորման տոպրակներ: Այս փուչիկներով նկարչական գործունեությունը, անկասկած, շատ երեխաների և մեծահասակների համար հետաքրքիր կլինի:

9. «Լուսնի ավազ»

Դուք կարող եք գնել, կամ պարզապես ինքներդ պատրաստել «լուսնի ավազը»: Ձեր երեխաները, անկասկած, կվայելեն այս փափուկ, հարթ ավազի զգացողությունը, և նրանք կցանկանան օգտագործել այն՝ ստեղծելու այն ձևը, որը ցանկանում են իրենք:

Այս գործունեությունը բավականին զվարճացնում է երեխաներին: Այն գույներն ավելի հաճելի է դարձնում և լիովին անվտանգ է երեխաների համար: Դուք կարող եք խաղալիքներ կամ փոքր իրեր ավելացնել սպագետիով ծիածանի արկղի մեջ, որպեսզի այն ավելի արկածային դառնա երեխաների համար:

10. «Սպագետիով ծիածան» զգայական խաղ

ԻՆՉ Է ՊԵՏՔ.

Սպագետի,
Զիպ տոպրակներ
Սննդի ներկ կամ լվացվող ջրաներկ
Բուսական յուղ
Ինչպես պատրաստել սպագետի ծիածան.
Եփեք այնքան սպագետի, որքան անհրաժեշտ է՝ փաթեթի վրա նշված պատրաստման հրահանգներին համապատասխան: Սպագետին լվանալ սառը ջրի տակ, որպեսզի ամբողջովին սառչի: Սպագետին բաժանեք տոպրակների մեջ, ավելացրեք մի քանի կաթիլ սննդային ներկ կամ ջրաներկ յուրաքանչյուր տոպրակի մեջ: Փակեք տոպրակները և խնդրեք երեխաներին թափահարել մինչև սպագետին ամբողջովին գունավորվի: Երբ սպագետիները գունավորվեն, բացեք տոպրակները և թողեք չորանան 30 րոպե: Սպագետին լցնել խաղարկղի մեջ և թող զվարճանքը սկսվի:

11. «Փրփրուն խմորե ամպ»

Գաղտնի պահեք ձեր երեխաներից,թե որն է փրփրացողը, ապա զարմացրեք նրանց, երբ ջուր ավելացնեք: Այս փրփրուն խմորե ամպը շատ հեշտ է պատրաստվում` քիչ և մատչելի բաղադրիչներով:

12. «Փրփուրով հրավառություն»

Այն երեխաների համար, ովքեր չեն սիրում բարձր ձայներ, բերեք «հրավառությունը» նրանց մոտ: Այս զվարճալի զբաղմունքի համար օգտագործում են սափրվելու կրեմ և սննդի ներկ, երկու զվարճալի բաներ, որոնք երեխաները սիրում են խառնել և խառնաշփոթ ստեղծել:

13. «Էլզայի սառը ձեռքեր»

Այս գործունեությունը հիանալի կլինի ամառվա ընթացքում զով մնալու համար: Ո՞վ է ուզում հալեցնել Էլզայի սառած ձեռքերը:

14. «Սլայմ»

Ահա ևս մեկ զբաղմունք, որը երեխաներին անպայման դուր կգա: Այն ոչ միայն առանձգական է, ցեխոտ և զվարճալի, այլև անվտանգ է, այնպես որ, եթե ձեր երեխան հակված է իրերը դնելու իր բերանը, պետք չէ վախենալ: Եթե ձեր երեխաները սիրում են այլմոլորակայիններին, ապա այս ուտելի լպրծունը անպայման կշարժի նրանց հետաքրքրությունը:

15. Խմորով խաղ

Շատ զգայական գործուներություններ ուղղակի կապ ունեն հպման հետ: Ահա մի հրաշալի խաղ, որը ստուգում է ձեր հոտառությունը՝ օգտագործելով խոտաբույսերով և համեմունքներով խմորը:

16. «Ջրային ուլունքներ»

Այնքան շատ բան կարելի է անել ջրային ուլունքներով: Երեխաներն այնքան լավ են զգում իրենց ձեռքերում: Սրանք ամբողջովին բնական են՝ պատրաստված մարգարիտներից, ուստի կարիք չկա անհանգստանալու, որ դրանք կհայտնվեն ձեր երեխայի բերանում:

17. Հանգստացնող զգայական խաղ

Ո՞վ ասաց, որ աղերը միայն մեծահասակների համար են: Ձեր երեխաները կուրախանան՝ խաղալով ձեռքերով և զգալով աղերի հանգստացնող ուժը: Այս հանգստացնող զգայական խաղը հիսաքանչ է:

18. Եգիպտացորենով խաղ

Սա զվարճալի և պարզ զբաղմունք է : Կատարեք եգիպտացորենը ներկելու աշխատանքը դրսում՝ հեշտ մաքրելու համար և թույլ տվեք, որ ձեր երեխաները ստեղծագործ լինեն:

19. «Այբուբեն» զգայական խաղ

Մանր խաղալիքները և այբուբենի բոլոր տառերը լցնում ենք սափրվելու փրփուրի մեջ` թույլ տալով երեխաներին զվարճանալ այս զգայական խաղով:

20. «Գորգ» զգայական տաղտակ

Գորգ նկարելը զվարճալի է, նաև ստեղծելու և ստեղծագործելու միջոց:

21. Գնդակի արվեստ

Այս թռչող գնդակի արվեստը իր մեջ ներառում է ոչ միայն խառնաշփոթ, այլ նաև ուրախություն: Համոզված եղեք, որ խաղը կազմակերպելով դրսում. ձեր երեխաները հաճույք կստանան:

21 զգայական խաղեր, որոնք մեծ ոգևորություն կպարգևեն բոլոր երեխաներին:

Աղբյուրն այստեղ:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

ԱՈւՊ-ի Վերապատրաստում

Այսօր՝ 03.02.2023թ. թիվ 3 ՏՄԱԿ-ի կողմից իրականացվեց վերապատրաստում ԱՈւՊ-ի նոր ձևաթղթի վերաբերյալ: Վերապատրաստմանը մասնակցեցին կրթահամալիրի մասնաճյուղերի դասավանդողները և ներառականության մասնագետները: Վերապատրաստող մասնագետները ներկայացրեցին ԱՈւՊ-ի լրացման նոր կարգերը, ներկայացրեցին փոփոխությունները, լրացման ժամանակաշրջանը: Ըստ նոր փոփոխությունների ԱՈՒՊ-ը և ՄԱԾԱՊ-ը գործում են որպես մեկ ամբողջական ձևաթուղթ, տեղի է ունեցել նաև սովորողի անհատական թղթապանակում փաստաղթերի փոփոխություն, ինչպես նաև գնահատման կարգերի փոփոխություն է սահմանվել, որը այսօր փորձվել է ՏՄԱԿ-ի և կրթահամալիրի մասնագետների կողմից: Հաստատվել է նաև վարքային խնդիրներ ունեցող սովորողների գնահատումը: Վերապատրաստումն ամփոփվեց քննարկումով, հյուրասիրության շուրջ հարց ու պատասխանով։