Рубрика: Без рубрики

Սովորենք միասին

Նախագծի տևողությունը՝ մայիս -հունիս

Մասնակից՝ Երրորդ դասարանի սովորող

Նախագծի նպատակը՝

  • «Հնչյուն», «տառ»,«վանկ», «բառ», հասկացությունների գործնական յուրացում.
  • Հնչյունի տարբերակում և հնչութային գործընթացների ամրապնդում.
  • Վանկային վերլուծության և համադրության զարգացում

Խնդիրները՝ Հաղթահարել գրելու գործընթացի խանգարումը ՝ զարգացնելով հնչութային վերլուծություն և համադրություն կատարելու նախադրյալները, սովորելով ճիշտ արտաբերել հնչյունները:

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց

Ընթացքը՝

Աշխատանքը իրականցվել է հետևյալ փուլերով՝

  • տառային թելադրություն,
  • որոշել բառի առաջին հնչյունը,
  • որոշել բառի վերջին հնչյունը,
  • որոշել, թե քանի հնչյուն կա բառում,
  • որոշել հնչյունի տեղը բառում (բառասկիզբ, բառամեջ, բառավերջ),
  • հեգել բառը,
  • վանկատել բառերը,
  • որոշել բառի վանկերի թիվը,
  • աշխատանք շփոթվող հնչյուններից յուրաքանչյուրի վրա,
  • շփոթվող հնչույթների լսողական և արտաբերական տարբերակման փուլ:

Արդյունքները՝ Լոգոպեդական աշխատանքի տևողությունը 1 ամիս է: Երկրորդ անհատական աշխատանքի ժամանակ երեխան արդեն իսկ կարողանում էր անսխալ գրել, հեգել և բառի մեջ ճիշտ դիրքում կիրառել այն հնչյունը՝ որը առաջին անհատական աշխատանքի ժամանակ փոխարինում էր մեկ այլ հնչյունով:

Рубрика: Նախագծեր

«Թռի՛ր, թիթեռ»

Նախագծի տևողությունը՝ մայիս -հունիս

Մասնակից՝ Երկրորդ դասարանի սովորող

Նախագծի նպատակը՝ 

  • «ս», «զ», «ժ», «շ» հնչյունների ճիշտ արտաբերման կարողությունների ձևավորում
  • Կակազության կանխարգելում

Խնդիրները՝ Վարժությունների միջոցով «ս», «զ», «ժ», «շ» խուլ բաղաձայնների ճիշտ արտաբերում և կակազության կանխարգելում։

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց

Անհրաժեշտ գործիքներ՝

  • բամբակ ( կամ անձեռոցիկ)
  • գունավոր թղթեր

Ընթացքը՝

Երեխայի ափի մեջ դնում ենք բամբակները և ցույց տալիս, ինչպես փչել «փաթիլները» բաց ափի միջից: Վարժությունը կատարում ենք 2-3 անգամ։

Երեխայի հետ միասին գունավոր թղթերով պատրաստում ենք թիթեռներ: Երեխան պետք է այնպես փչի թիթեռների վրա, որպեսզի նրանք «թռչեն»։ Փչում ենք ոչ ավելի, քան 10 վայրկյան ընդմիջումներով, որպեսզի երեխայի մոտ գլխապտույտ չառաջանա։

Վերջնարդյունքները ՝ Մեկամսյա պարապմունքներից հետո երեխան կկարողանա հնչյունները արտաբերելուց առաջ կատարել ճիշտ ներշնչում և արտաշնչում։

Рубрика: Հաշվետվություն

Վերապատրաստման հաշվետություն

Մայիսի 17-ին Մխիթար Սեբաստացի կրթհամալիրում մեկնարկեց վերապատրաստման 1-ին դասընթացը: Դասընթացը վարեց Լիլիթ Սահակյանը: Ծանոթացանք վերապատրաստման ծրագրին, գրադարանին և կայքին: Կատարցեինք շրջայց ՝ կրթահամալիրի բակում, այնուհետև՝ խաղողի և գինու դպրոցում:

Վերապատրաստմնան 2-րդ օրը՝ Artասահմանում ներկա գտնվեցինք Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբի հոբելյանական համերգ.-ին: Ապա իրականացրեցինք բլոգների գրանցում wordpress.com կայքում, ինչպես նաև կատարեցինք բլոգում առաջին նյութի հրապարակում:

Վերապատրաստման 3-րդ օրը ամփոփեցինք բլոգավարությունը, ապա ծանոթացանք ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին: Կազմեցինք նախագծեր:

Վերապատրաստման վերջին օրը սկսվեց ուրբաթ — համերգով: Համերգից հետո Մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանի հետ տեղի ունեցավ քննարկում ՝ մանկավարժական կարգերի մասին տեղեկությունների վերաբերյալ: Քննարկումից հետո ներկայացրեցինք ուսումնական նախագծերը, ամփոփեցինք քառօրյա վերապատրաստումը և քննարկեցինք հետագա անելիքները: