Рубрика: Հարավային դպրոց - պարտեզ

Բառակազմիկ

Առկա են 3 խումբ խաղաքարտեր: 1-ին խմբի խաղաքարտերից պետք է ընտրել պարզ բառը, դրան գումարել 2-րդ խումբ խաղաքարտերից ընտրված օարզ բառը և ստանալ 3-րդ խումբ խաղաքարտերում թաքնված բարդ բառը:

Աշխատանքի նպատակն է զարգացնել միտքը, բառապաշարը, ուշադրությունը և տրամաբանությունը:

Խաղում են Հարավային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները:

Рубрика: Հարավային դպրոց - պարտեզ

Հրաչյան ու Սամվելը

Հարավի առաջին դասարանցիներն են։ Միասին սովորում են թվերը գրել, գումարել և հանել։ Պարապմունքներն ավելի արդյումավետ դարձնելու նպատակով երբեմն տղաները միասին են աշխատում ՝ ընկերական ջերմ մթնոլորտում։

Рубрика: Հարավային դպրոց - պարտեզ

Մեր սիրելի գույները

Հարավի սովորողներից Արեգի հետ այսօրվա աշխատանքը ուղղված էր ուշադրության, կենտրոնացման և դիտողականության զարգացմանը և այդ գործողություններն արագ կատարելու կարողության ձևավորմանը։

Рубрика: Հարավային դպրոց - պարտեզ

Մեկնարկը ՝ Հարավում

Այսօր` սեպտեմբերի 12-ին առաջին աշխատանքային օրս սկսվեց Հարավային դպրոց- պարտեզում։ Հոգեբան Արևիկ Բաբայանը ծանոթացրեց դպրոցի, աշխատակարգի, ինչպես նաև ԿԱՊԿՈՒ երեխաների հետ։ Այնուհետև դասարաններում իրականացրեցի դիտարկումներ և կազմեցի համապատասխան դասացուցակ։ Դպրոցում ընթանում էր նաև ԿԱՊԿՈՒ երեխաների գնահատում։ Ծանոթացա նաև գնահատման կարգին և համապատասխան փաստաթղթեր կազմելու ցանկին։ Աշխատանքային օրն անցավ հագեցած և բովանդակալից։