Рубрика: Ամառային ճամբար

Աչքերի և հոգու արտթերապիա

Արևելյան դպրոցում ստեղծագործական բուռն ամառ է։
Այսօր ՝ հուլիսի 28-ին Արևելքի ճամբարականների հետ միասին  իրականացրեցինք արտթերապիա։ 
Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով երեխաների ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է։
Արտթերապիայի կարևոր տեխնիկան ակտիվ երևակայության տեխնիկան է, որն ուղղված է անգիտկացականի և գիտակցականի դեմ առ դեմ հանդիպմանն ու իրար հետ հաշտեցմանը աֆեկտիվ փոխներգործության միջոցով։
Ճամբարականների հետ  հանդիպումը  այսքան գունավոր, գեղեցիկ և գեղագիտական հաճույք հաղորդող րոպեներ են։

Рубрика: Ամառային ճամբար

Հինգ մատիկները

Այսօր՝ հուլիսի 27-ին  Արևելյան դպրոցի ճամբարականների հետ միասին  կատարեցինք խաղ-վարժություն, որի նպատակն էր զարգացնել  երեխայի հիշողությունը, ուշադրությունը և մտածողությունը։  Սկզբում խաղի մասնակցիները 2-ն էին, հետո մեզ միացան նաև  1-ին դասարան ընդունվող երեխաները, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում էին խաղին և պատրաստակամություն հայտնեցին  մասնակցելու։ Երեխաները մեծ ոգևորությամբ խաղում և օգնում  էին միմյանց ՝ հաղթելու և արագ կողմնորոշվելու համար։

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Մարդկային միջավայրում խոսքը հաղորդակցման ամենաընդունելի և տարածված միջոցն է, բայց միշտ չէ, որ այն ծառայում է հաղորդակցմանը:
Վերջին տարիներին նկատվում է սոցիալիզացիայի, հարմարվողական վարքի, խոսքի և հաղորդակցման զարգացման խանգարումներ ունեցող երեխաների թվի աճ: Այս երեխաները հաճախ կրկնում են բառեր, արտահայտություններ, մեջբերում են ամբողջական նախադասություններ մուլտֆիլմերից ու համակարգչային խաղերիցառանց հասկանալու դրանց իմաստը: Նրանց խոսքը չի ծառայում հաղորդակցմանը և բաղկացած է բառերի մեխանիկական կրկնումներից (էխոլալիաներ): Աուտիզմ ունեցող երեխայի համար կարևոր չէ ունկնդրի առկայությունը: Նա նույն կերպ արտասանում է բառերն ու արտահայտություններն ինչպես զրուցակցի ներկայության, այնպես էլ բացակայության դեպքում: Այսպիսով՝ աուտիզմ ունեցող երեխան կարող է խոսել, բայց չհաղորդակցվել [36, 38, 37]: Հայտնի է, որ հաղորդակցման բացակայության դեպքում երեխան ունենում է հոգեբանական խնդիրներ, հուզական ու անձնային ոլորտի, վարքի խանգարումներ, երկրորդային ձևով մտավոր թերզարգացում:
Տարիներ շարունակ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետները փորձել են մշակել այս երեխաների հաղորդակցական ունակությունները ձևավորող տարբեր համակարգեր, առաջարկել են բազմազան մեթոդիկաներ: Մասնագետների մի մասը մինչև օրս էլ պնդում է, որ աուտիզմ ախտորոշում ունեցող երեխայի հետ լոգոպեդական աշխատանքի
ընթացքում պետք է հենվել ավանդական մեթոդների վրա, այն էձայնարձակումների ձևավորման ու զարգացման, կրկնօրինակմամբ բառեր ու արտահայտություններ արտասանելու ունակության զարգացում: Մասնագետների մյուս մասն առաջարկում է այս երեխաների հետ աշխատելիս շեշտը դնել ոչ թե խոսք ձևավորելու, այլ հաղորդակցում զարգացնելու վրա, քանի որ աուտիզմ ունեցող երեխաների մոտ տարիների ընթացքում դժվարությամբ ձևավորված ձայնարձակումները, բառերն ու արտահայտությունները կարող են լինել ոչ ֆունկցիոնալ և չծառայել հաղորդակցմանը: Հաղորդակցման զարգացմանը մեծապես նպաստում են այլընտրանքային միջոցները ժեստերը, նկարները, սիմվոլները, կան նաև մի շարք տեխնիկական միջոցներ«խոսող սարքեր», I-Pod, I-Pad սարքերում ներբեռնվող համակարգչային ծրագրերի կիրառմամբ մեթոդիկաներ: Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցումն անխոս կամ խոսքի ծանր թերզարգացմամբ անձանց հաղորդակցական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մանկավարժական և լոգոպեդական թերապիայի տեսակ է: Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցումը ժամանակակից, միջազգային գրականության մեջ նշվում է AAC հապավմամբ (Augmentative and Alternative Communication): Այն մի կողմից խոսքի զարգացման հապաղմամբ երեխաների համար հաղորդակցման միջոց է, քանի դեռ չի ձևավորվել բանավոր խոսքը, մյուս կողմից հաղորդակցմանն օգնող լրացուցիչ միջոց` ծանր խոսքային խանգարումներով անձանց համար: Այլընտրանքային հաղորդակցումը երկու դեպքերում էլ նպաստում է շրջապատողների հետ փոխհարաբերությունների զարգացմանը :
Հազվադեպ հանդիպում են խոսքի ծանր խանգարումներ (անարտրիա, աֆազիայի ծանր դեպքեր, ալալիա), երբ հաղորդակցման միակ հնարավոր եղանակը այլընտրանքայինն է: Այդ դեպքերում AAC-ն հաղորդակցվելու, ցանկությունները, զգացմունքները, հույզերը, հետաքրքրությունները արտահայտելու այն միջոցն է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: AAC-ն արդյունավետորեն կիրառվում է նաև աուտիզմ ունեցող երեխաների հետ լոգոպեդական աշխատանքում: Աուտիզմ ունեցող երեխաներիթվացյալ խոսքային ակտիվությունը, որըդրսևորվում է բառերի, արտահայտությունների կրկնություններով, մուլտֆիլմերից ու համակարգչային խաղերից ամբողջական նախադասությունների մեջբերումներով, հաճախ բառերի մեխանիկական կրկնում (էխոլալիա) է և չի ծառայում հաղորդակցմանը: Այս դեպքում նույնպես AAC-ն կարող է ծառայել որպես լրացուցիչ հաղորդակցման միջոց:
AAC-ն առաջարկում է այս երեխաների հետ աշխատելիս շեշտը դնել ոչ թե խոսք ձևավորելու, այլ, առաջին հերթին, հաղորդակցում զարգացնելու վրա:

Հաղորդակցման այլընտրանքային ձևերը կարող են հանդես գալ որպես՝

Читать далее «ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ»
Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

ԼՈԳՈՊԵԴԻԱՅԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Լոգոպեդիան զբաղվում է խոսքի և հաղորդակցման խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ ու հաղթահարմամբ։ Ուսումնասիրությունները փաստում են, որ խոսքի խանգարումները հաճախ զուգակցվում են կամ հետևանք են զարգացման այլ խանգարումների. մանկական ուղեղային պարալիզ, լսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, աուտիզմ և այլն։ Հոգեֆիզիկական զարգացման տարբեր խնդիրների դեպքում ծնողներին առաջին հերթին անհանգստացնում են երեխայի խոսքի և հաղորդակցման դժվարությունները։ Այս է
պատճառը, որ լոգոպեդական օգնությունն ամենահաճախ մատուցվող ծառայություններից է :
Խոսքի խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար են դարձնում շփումն ու հաղորդակցումը: Խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, ուսման մեջ առաջադիմության, անձի սոցիալականացման, հետագայում՝ մասնագիտության ընտրության և մասնագիտական գործունեության վրա:
Խոսքի խանգարումները կարող են դրսևորվելև՛ որպես զարգացման բազմազան խանգարումների հետևանք, և՛ որպես առանձին, առաջնային խանգարում:

Читать далее «ԼՈԳՈՊԵԴԻԱՅԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ»
Рубрика: Без рубрики, Մասնագիտական տեղեկատվություն

«ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ»

Հայտնի է, որ խոսքի բազմաբնույթ խանգարումները կարող են հանդիպել ոչ միայն հոգեֆիզիկական բնականոն զարգացում ունեցող, այլ նաեւ զարգացման տարաբնույթ խանգարումներ ունեցող երեխաների մոտ:
Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների, նկատվում է զարգացման խանգարումներ ունեցող երեխաների թվաքանակի աճ:
Ողջ աշխարհում, այդ թվում նաեւ ՀՀ-ում իրականացվում է ներառական
կրթություն, որն ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է հավասար պայմաններ՝ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում /25.05.2005/. ամրագրված է
«ներառական կրթություն» հասկացությունը:
«Ներառում» տերմինը ծագել է փիլիսոփայական այն գաղափարից, որ հոգեկան, ֆիզիկական եւ հուզական խանգարումներ ունեցող երեխաները իրավունք ունեն կրթություն ստանալ համընդհանուր պետական կրթական համակարգում (UNESCO,1994):
Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք
ունեցող երեխայի (տեսողության, լսողության, հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող եւ այլն) կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ՝ հանրակրթական դպրոցում:
Քանի որ ԿԱՊԿՈՒ երեխաները, պայմանավորված իրենց խնդիրներով, ունեն նաեւ խոսքի ձեւավորման խնդիրներ, ուստի դպրոցում նրանց արդյունավետ ուսուցման եւշրջապատին հարմարման համատեքստում բազմամասնագիտական թիմի աշխատանքի շրջանակներում էական արժեւորում է ստանում այս երեխաների հետ լոգոպեդական
աշխատանքի իրականացումը:
Վերը նշվածը անհրաժեշտություն է առաջացնում ուսումնասիրել ԿԱՊԿՈՒ
երեխաների խոսքի ձեւավորման առանձնահատկությունները եւ նրանց
հոգեբանամանկավարժական բնութագիրը, ու ըստ այդմ՝ վերլուծել ու բացահայտել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրականացվող լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները:

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Բոլոր սովորողներին որակյալ կրթության տրամադրումը լուրջ մարտահրավեր է ուսուցիչների համար։ Ներառական կրթությունը պահանջում է մասնագետների և ընտանիքների կողմից ուսուցման գործընթացի վերակառուցում և երեխաների համար լավագույն կրթական միջավայրե- րի ստեղծում համատեղ ջանքերով, որպեսզի հնարավոր լինի հաջողության հասնել դպրոցական և հասարակական կյանքում։ Նման համակառուցումը պահանջում է ոչ միայն ուսուցիչների հա- մագործակցություն, այլև թիմային աշխատանքի տարբեր ձևերի կիրառում։ Միևնույն ժամանակ այն պահանջում է դասավանդման նոր ձևեր, որոնք լավագույնս կապահովեն բոլոր ռեսուրսների պատշաճ օգտագործումը։

Читать далее «ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Ներառական կրթություն

Ներառական կրթությունը գործընթաց է, որը հենվում է բոլոր երեխաների` այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն  ստանալու իրավունքի վրա: Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է մասնակցությունը ուսմնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է բացառումը կրթությունից, ընդգրկում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթության բովանդակության մեջ:

Читать далее «Ներառական կրթություն»
Рубрика: Հաշվետվություն

Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը մեկնարկեց հունիսի 27-ին, որին մասնակցում էին ֆիզարձակուրդից վերադարձող աշխատակիցներ,ինչպես նաև կրթահամալիր դիմած մասնագետներ։  Առաջին օրը ես հարգելի պատճառով  ներկա  չգտնվեցի, քանի որ այդ օրը՝ ՀՊՄՀ — ում իմ ավարտական շնորհանդեսն էր։ Ստորև ներկայացված են 2-րդ, 3-րդ և 4-րդ օրվա ամփոփումները։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 2-րդ


«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 3-րդ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 4-րդ

Рубрика: Հաշվետվություն

« Մուտքի ճամբարն» ՝ Արատեսում

Մուտքի ճամբարի արտագնյա ճամփորդությունը մեկնարկեց հուլիսի 1-ին ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Այնտեղ մեզ դիմավորեց Տիար Գևորգը, նա մեզ էլ ավելի ոգևորեց և բարի ճանապարհ մաղթեց։

Ճանապարհվեցինք դեպի Սմբատաբերդ՝ բարձունքը հաղթահարելու։ Դեպի Սմբատաբերդ ճանապարհը սկսեցինք Արտաբույքի կողմից։ Ճանապարհը հեշտ էր, քանի որ բոլորիս նպատակը մեկն էր, հաղթահարել բարձունքն ու տեսնել Սմբատաբերդը։
Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում, ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին։ Սմբատաբերդում հանդիպեցինք Նիդերլանդներից Հայաստանում ճամփորդող զբոսաշրջիկների։ Ծանոթացանք նրանց հետ։ Ճամբարակններից մեկը անգլրերն լեզվով նրանց պատմեց կրթահամալիրի մասին, ինչպես նաև հրավիրեց Արատեսյան ճամբարի բացման ծեսին։  Նրանք սիրով ընդունեցին հրավերը և խոստացան գալ։

Շրջելով Սմբատաբերդում մեծ հիացմունքով էինք դիտում մեր առջև բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանին։ Հայաստանը տիեզերական է բոլոր անկյուններում։ Սմբտատաբերդից իջնունքը տեղի ունեցավ Եղեգիսի կողմից։ Եղեգիս գյուղում քայլեցինք դեպի Զորաց եկեղեցի, որը կոչվում է նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ 
  Այնտեղ ծանոթացանք եկեղեցու պատմությանը ։ Այն կառուցվել է 1303 թվականին՝ Օրբելյան իշխանների կողմից։
Եկեղեցուց դուրս գալով ուղևորվեցինք դեպի Արատես։ Երեկոյան ընթրեցինք, կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ ՝ հաջորդ օրվան սպասելով։
Երկրորդ օրը առավոտյան մեզ հյուր եկավ Տիար Բլեյանը, նախաճաշեցինք, այնուհետև մեզ հյուր եկան Նիդերլանդցի զբոսաշրջիկները։ Տիայր Բլեյանը ողջունեց զբոսաշրջիկներին և հայտարարեց Արատեսյան ճամբարի բացման մասին։ Արատեսյան ճամբարի բացմանը հյուրերի հետ միասին իրականացրեցինք գաթաթխիկի ծեսը, պարեցինք մեր ազգային պարերը, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն։ Զբոսաշրջիկները տպավորված և հիացած էին։ Տիարը զբոսաշրջիկներին նվիրեց նաև կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցում պատրաստված գինին։

Երեկոյան ունեցանք հետաքրքիր և Արատեսյան բացահայտումներով լի արահետով քայլք Տիար Բլեյանի հետ՝ դեպի Արատեսի հյուսիսային կողմ։ Բացահայտեցինք Արատեսյան բնությունը, հիացանք Արատես գետի գեղեցկությամբ։ Այնուհետև հետ վերադարձանք և խարույկի շուրջ համախմբվելով ընթերցեցինք հայտնի հեղինակների ստեղծագործություններից հատվածներ և միասին քննակում կատարեցինք։

Ճամփորդության 3-րդ օրը առավոտյան նախաճաշելով Տիարի հետ ՝ ուղևորվեցինք դեպի Գեղարքունիք։ Ճանապարհին կանգ առնելով Սելիմի լեռնանցքում ՝ իրականացրեցինք մաքրման աշխատանքներ , հիացանք լեռների գեղեցկությամբ և ուղևորվեցինք դեպի Օրբելյանների քարավանատուն։ Հաջորդ կանգառը Լեռնահովիտ գյուղն էր։ Այնտեղ մեզ դիմավորեց մեր սիրելի Արմենուհու հայրիկը։ Նա մեզ հյուրասիրեց իրենց կողմից պատրաստված լավաշը, իսկ մենք երգ ու պարով նրան բարին մաղթեցինք։ Հաջորդ հայրենագիտական կանգառը Կոթավանքում էր։ Եկեղեցում « Տեր Ողորմյա» շարականով աղոթք բարձրացրեցինք առ Աստված։

Վաղաշենի բնապահպանական ճամբարում մեզ էին սպասում Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականներն ու դասավանդողները։ Նրանց ուրախ ազգային երգ ու պարին միացանք նաև մենք և շարունակեցինք օրակարգով նախատեսված աշխատանքները Սևանա լճի ափի մաքրման աշխատանքներով։

Նախքան հյուրերի ժամանելը խաղացինք նաև վոլեյբոլ, ճաշեցինք, երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։Եվ ահա հյուրեր այստեղ էին՝ ԿԳՄՍ, ՇՄ, ՊՎԾ, Քաղաքաշինության կոմիտե, մարզպետներ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, կրթության վարչություններ, համայնքների ղեկավարներ՝ Եղեգիսի, Մարտունու, Սևանի, ղեկավար այլ մարդիկ։ Տիայր Բլեյանը ողջունեց հյուրերին և հայտարարեց Վաղաշեն բնապահպանական ճամբարի բացման մասին։ Հյուրերը արտահայտեցին իրենց դրական տպավորություններով լի խոսքերը։
Հանդիպում ունեցանք նաև Մարտունու Ինֆոտանը։ Այստեղ մեզ էին սպասում Մարտունի համայնքի մշակույթի տների, գրադարանների անձնակազմերը, ՏԻՄ ներկայացուցիչները, համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված անհատական գործունեություն իրականացնող խմբերը և ակտիվ երիտասարդներ։ Այստեղ ներկայացրեցինք ծիսական հարսանիքի ընթացակարգին և որոշեցինք նրանց նվիրել մեր ծիսական երգից հատված։ Քննարկումներից հետո պտտվեցինք Մարտունիում՝ ծանոթանալով քաղաքի այցուդարձին։

Վերջին հայրենագիտական կանգառը Հայրիվանքում էր։ Սևանա Լճի գեղեցկությամբ ոգևորված՝ վերադարձանք Երևան, նորից տիարի հետ ճամփորդելու հնարավորություն ունենալու ակնկալիքով։ Շնորհակալություն Տիար Բլեյանին Արատեսյան դրախտավայրը և Հայաստանյան գեղեցկությունը մեզ տեսնելու հնարավորություն ընձեռելու համար։