Рубрика: Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դասապրոցեսին ներառման աշխատանքներ:

2. ՏՄԱԿ-ի կողմից իրականացվող վերագնահատումներ` Արևելյան դպրոցում:

3. Երաժշտաթերապիա. համագործակցային աշխատանք:

4. Բառակազմիկ:

5.Լրացուցիչ կրթություն

6. Լրացուցիչ կրթություն

7. Անհատական և խմբային պարապմունքներ լոգոպաթ սովորողների հետ:

Рубрика: Նախագծեր

Երաժշտաթերապիա. համագործակցային աշխատանք

Երաժշտաթերապիան արտ-թերապիայի ուղղություններից է: Այն երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ։ Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրության և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում։

Նպատակը՝

1.Կիրառվում է զարգացման հապաղման, հուզական անհատականության, վարքային խանգարումների, աուտիզմի դեպքում։

2.Օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման, և նյարդահոգեկան խնդիրներից։

Տևողությունը՝ նոյեմբեր-դեկտեմբեր

Պատասխանատուներ ` Լուսյա Կարապետյան, Նունե Ռաֆայելյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ:

Ընթացքը՝ Երեխաներին ներգրավել երգելու, լսելու, շարժման, երաժշտական խաղերին։

Արդյունքը՝ Երաժշտաթերապիայի ներգրավվածությունը կարող է խթանել ուշադրությունը և բարձրացնել կրթական միջավայրի այլ ասպեկտներին ավելի լիարժեք մասնակցելու մոտիվացիան։

Մաս 1

Առաջին օրը Լուսյան ծանոթացավ սովորողների հետ: Նրանք պատմեցին իրփնց նախասիրությունների մասին: Երգեցին իրենց սիրելի երգերը: Այնուհետև ծանոթացան մի քանի երաժշտական գործիքների հետ: Փորձեցին սովորել «Բարև», «Ուրախ տրամադրություն» և «Զանգակներ» երգը:

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Рубрика: Հարավային դպրոց - պարտեզ

Բառակազմիկ

Առկա են 3 խումբ խաղաքարտեր: 1-ին խմբի խաղաքարտերից պետք է ընտրել պարզ բառը, դրան գումարել 2-րդ խումբ խաղաքարտերից ընտրված օարզ բառը և ստանալ 3-րդ խումբ խաղաքարտերում թաքնված բարդ բառը:

Աշխատանքի նպատակն է զարգացնել միտքը, բառապաշարը, ուշադրությունը և տրամաբանությունը:

Խաղում են Հարավային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները:

Рубрика: Լրացուցիչ կրթություն

Լացուցիչ կրթություն

Աշխատանքի տևողությունը ` նոյեմբեր —

13.11 երկուշաբթի — 16:00

15.11 չորեքշաբթի -16:00

20.11 երկուշաբթի — 16:00

22.11 չորեքշաբթի — 16:00

27.11 երկուշաբթի — 16:00

29.11 չորեքշաբթի -16:00

Պատասխանատու ` Նունե Ռաֆայելյան

Մասնակից` Արևելյան դպրոց -պարտեզ, 4-րդ դասարանի սովորող ` Միլանա Գևորգյան:

Նպատակը` գրավոր խոսքի զարգացում:

Խնդիրներ` աշխատելիս կենտրոնացնոլ ուշադրություն:

Արդյունքը` աշխատանքը իրականացնելուց հետո սովորողը կկարողանա կարդալ պարզ և բարդ նախադասություններ, դրանցից կազմված տեքստեր, վերարտադրել, մուտքագրել,կատարել բանավոր հաշվարկներ: