Рубрика: Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դասապրոցեսի ներառման աշխատանքներ։

2. ՏՄԱԿ-ի կողմից իրականացվող վերագնահատումներ Հարավային դպրոցում:

3. Փաստաթղթերի հավաքագրում Արևելյան դպրոցում:

4. Լրացուցիչ կրթություն:

5. «Ֆուտբոլ բոլորի համար» հանրապետական օլիմպիադա:

6. Մասնակցություն աշնանային մանկավարժական ճամբարին, քառօրյա սեմինար:

7. Հանդիպում թիվ 3 ՏՄԱԿ-ի մասնագիտական թիմի հետ:

8. Նոր ընդունված սովորողների դիտարկումներ, առաջնային գնահատում:

Рубрика: Մանկավարժական ճամբար

Քառօրյա սեմինար

Աշնանային մանկավարժական ճամբարի ընթացքում տեղի ունեցավ դասավանդողների քառօրյա սեմինար, որի ընթացքում քննարկվեց համընդհանուր ներառականությունը:

1-ին օրը կրթահամալիրի հոգեբանները ներկայացրեցին ԱՈւՊ-ի լրացման կարգի մասին, այնուհետև Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց համընդհանուր ներառականությունը:

2-րդ օրը հատուկ մանկավարժները ներկայացրեցին լոգոպեդական կարիքները, դրանց առանձնահատկությունները:

3-րդ օրը հոգեբանները ներկայացրեցին Աուտիզմը, հուզական և վարքային կարիքները:

4-րդ օրը Ալեքսանյան Լուսինեն խոսեց խելամիտ հարմարեցումների, ուղեկցողների անհրաժեշտության մասին: Եղան քննարկումներ, հարց ու պատասխան փուլ:

Рубрика: Աշխատակարգ

Աշնանային Մանկավարժական ճամբար

Երկուշաբթի,

10:00-10:40 — Ընդհանու պարապմունք, Մայր դպրոց

10:40-11:40 — Աջակցության մասնագետների հավաք

12:00-12:45 — Սեմինար. Համընդհանուր ներառականություն

13:00-15:00 — Հարավային դպրոց, ԱՈւՊ-ների լրացում դասավանդողների հետ:

Երեքշաբթի

10:00-10:40 — Ընդհանու պարապմունք, Մայր դպրոց

10:40-11:40 — Աջակցության մասնագետների հավաք

12:00-12:45 — Սեմինար. Համընդհանուր ներառականություն

13:00-15:00 — Արևելյան դպրոց, ԱՈւՊ-ների լրացում դասավանդողների հետ:

Չորեքշաբթի

Հինգշաբթի

10:00-10:40 — Ընդհանու պարապմունք, Մայր դպրոց

10:40-11:40 — Աջակցության մասնագետների հավաք

12:00-12:45 — Սեմինար. Համընդհանուր ներառականություն

13:00-15:00 — Հարավային դպրոց, ԱՈւՊ-ների լրացում դասավանդողների հետ:

Ուրբաթ, Հեռավար աշխատանք

Բլոգային աշխատանք

ԱՈւՊ-ների լրացում:

Рубрика: Նախագծեր

«Ֆուտբոլը բոլորի համար» մաս 2

Հոկտեմբերի 18-ին ԴԻՆԱՄՈ մարզադաշտում կայացավ «Ֆուտբոլը բոլորի համար» ծրագրով հանրապետական ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք ֆուտբոլային թիմը: Թիմում ներառված էին նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները:

Այս տարի ևս Սեբաստացիները գրավեցին առաջին հորիզոնականը:

Рубрика: Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

1. Առաջին դասարանցիների ներառման աշխատանքներ:

2. Նոր ընդունված սովորողների դիտարկումներ:

3. Հատուկ կարիքով սովորողների վերագնահատման փաստաթղթերի հավաքագրում:

4. Հատուկ կարիքով սովորողների անհատական դասացուցակի մշակում:

5.ՏՄԱԿ-ի մասնագետների հետ քննարկումներ, տվյալների փոխանցում:

6. Դիտարկումներ 5տարեկանների և նախակրթարանների խմբում: