Рубрика: Գրական ակումբ

Ջոն Դյուի «Սովորեցնող մեքենայի կարճ, ուրախ կյանքը»

Երեխաները շատ արագ մեծանում ու նույնքան արագ էլ նոր բաներ են սովորում: Հոդվածում դիօուկ է նկարագրված «սովորեցնող մեքենայի» փոքրիկ պատմությունը: Իմ կարծիքով հարկավոր է նախևառաջ ճանաչել երեխայի հետաքրքրությունները և հասկանալ, թե ինչու է նա հետաքրքրված տվյալ զբաղմունքով: Այդ կարողությունները ճանաչելու համար հարկավոր է հետևել երեխային: Երեխաներն ուրախանում և իրենց հարմարավետ են զգում, երբ անում են մի բան, որն իրենց ամենից շատ է հետաքրքրում: Կարևոր է նաև գնահատանքն ու խրախուսումը: Եթե նկատում եք, որ կարողությունը զարգանում է, հարկավոր է մտածել այն կատարելագործելու մասին:

Առողջ և ներդաշնակ զարգացման համար կարևոր է, որ երեխայի հետաքրքրությունները լսվեն ու կարևորվեն և´ ծնողների, և´ ուսուցիչների կողմից:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Մանկավարժություն

Ես Նունեն եմ՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ:Ուսումնառությանս առաջին իսկ օրերին ինքս իմ մեջ որոշում կայացրեցի լինել օրինակելի ուսանող, դառնալ լավ մասնագետ:
Եվ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ Այո ես հասել եմ իմ առջև դրված նպատակին, շնորհիվ իմ մասնագիտության, շնորհիվ իմ ստացած գիտելիքների և պրակտիկ գործունեության։ Շատ սիրում եմ մանկավարժությունը, երեխաների հետ աշխատելը: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հնարավորություն տվեց ավելի շատ սիրելու մասնագիտությունս: Կրթահամալիրը հնարավորություն է ընձեռում և՜ սովորելու, և՜ սովորեցնելու, որը շատ կարևոր է թե՜ ուսուցչի, և թե´ սովորողի համար: Մեծ ոգևորությամբ մասնակցել եմ մանկավարժական ակումբի քննարկումներին, լսել կարծիքներ,ծանոթացել հայտնի մանկավարժների հոդվածներին, վերլուծել դրանք և այդ ամենը կիրառել իմ աշխատանքում:

Рубрика: Գրական ակումբ

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին: Ջորջ Պոյա

Հոդվածում խոսվում էր դասավանդման արվեստի մասին, սովորողին մտածել սովորեցնելու և դասավանդման նպատակի մասին: Շատ կարևոր է, որ ուսուցիչը դասավանդման նյութը ներկայացնելուց զատ երեխային սովորեցնի նաև մտածել, եզրահանգումներ անել: Երեխան պետք է ունենա սեփական մտքերը արտահայտելու, ստեղծագործելու, ազատ լինելու իրավունք: Հոդվածում նշված էր մի կարծիք՝ համաձային որի ինչ-որ մի բան ուսումնասիրելու լավագույն եղանակն է ինքնուրույն հայտնաբերելը: Կարծում եմ, որ սա լավագույն մեթոդն է երեխային ինչ-որ բան սովորեցնելու: Հաշվի առնելով երեխայի հետաքրքրությունները և առանձնահատկությությունները անհրաժեշտ է , որ ուսուցիչը դասը կազմակերպի հետաքրքիր, որպեսզի երեխան սիրով ներգրավվի դասապրոցեսին: ՈՒսուցիչը պետք է խուսափի գիտելիքների ձեռքբերման անարդյունավետ ճանապարհից:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Ջոն Դյուի «Ինչպե՞ս ենք մտածում»

«Միտքը մարդու անբաժան հատկություններից է, նրա գործողությունների հիմքն ու առանցքը»: Ռենե Դեկարտ

Եթե մարդն ապրում է, ապա մտածում է: Հենց մտածելով է պայմանավորված մարդու գոյությունը, վարքագիծն ու ինքնադրսևորման եղանակները: Մարդը մտքով է ընկալում շրջապատող իրերն ու երևույթները, դրանց վերաբերյալ ձևավորում իր գնահատականը, իսկ խոսքով՝ արտահայտում դրանց վերաբերյալ իր կարծիքը:Դրական մտքերը լավ են անդրադառնում մեր հույզերի, գործողությունների, որոշումների վրա, դրական մտքերը չափազանց օգտակար են նաև մեր ֆիզիկական բարեկեցության համար: Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ կյանք, ապա նախ պետք է ունենանք առողջ միտք, իսկ դա սկսվում է բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելուց:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Ջոն Հոլթի: Մանկական անհաջողությունների պատճառները:

Իմ կարծիքով մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում, չնայած իր դժվարություններին ու թերություններին: Ուստի կարևոր է, որ երեխաների մեջ ևս սերմանվի լավատեսություն և ինքնավստահություն: Երեխան պետք է գիտակցի, որ կյանքում հաջողության հասնելու համար ոչ թե բախտ պետք է ունենալ, այլ լինել աշխատասեր, իսկ, գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու փորձերը կօգնեն նրան հասկանալ` ինչն է ինքն ավելի լավ անում և ինչի վրա դեռ պետք է աշխատել: Եթե երեխան հանդիպում է դժվարությունների ` անհրաժեշտ է աջակցել նրան: Ինքս էլ իմ աշխատանքում փորձում եմ հնարավորինս շատ աջակցել, խրախուսել երեխային, իսկ դժվարությունների հանդիպելիս փորձել այնքան `մինչև կստացվի:

Рубрика: Գրական ակումբ

Ուսումնառություն առանց ուսուցման: Ջոն Դյուի

Ընթերցելով Ջոն Դյուիի հոդվածը ամեն մի դրվագ վերլուծելով առանձնացրեցի ամենակարևորը՝ երեխային պետք է տալ ազատություն ՝ սովորելու, ստեղծագործելու, ինքնուրույն բացահայտումներ անելու: Ինքս էլ իմ աշխատանքում հաճախ թույլ եմ տալիս երեխային ինքնուրույն կատարել առաջադրանքը, այնուհետև միասին վերլուծելով՝ ճիշտն ու սխալը սկսում ենք նորից, որի արդյունքում սովորողը կատարում է այն լիարժեք՝ մեկնաբանելով իր գործողությունների ճիշտ հաջորդականությունը:Պետք է առաջին հերթին երեխային ընկեր լինել, հետո նոր ուսուցիչ: Ըստ իս երեխայի հետ առաջին հերթին պետք է լինել մաքսիմալ անկեղծ, հարգալից, թույլ տալ երեխային զարգանալ, աճել, ինքնադրսևորվել: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ- որ նոր բացահայտում անել: Երեխան դրանից պետք է հաճույք ստանա: Հետաքրքիր էր նաև Սուզուկիի մեթոդը, որը հետագայում կկիրառեմ նաև իմ աշխատանքում:

Рубрика: Գրական ակումբ

Միջնակարգ դպրոցի մղձավանջը: Ջոն Թեյլոր Գատո

Ջոն Թեյլոր Գատոյի հոդվածում նված է, որ մենք չափազանց շատ գումար ենք ծախսում դպրոցի վրա: Իմ կարծիքով պետությունը այնքան պետք է զագացած լինի, որ թույլ տա յուրաքանչյուր մարդու ստանալ իրեն հասանելի կրթությունը` ինչպես դպրոցում այնպես էլ համալսարանում: Պատահում է այնպիսի դեպքեր, երբ անհատը ցանկանում է սովորել, սակայն կապված ֆինանսի հետ` այն դառնում է արդեն անհասանելի: Եվ ինչպես նշված է հոդվածում` այս ամենի մեղավորը մենք ենք, քանի որ թույլ ենք տվել, որ դպրոցը դառնա շատ եկամտաբեր մոնոպոլիա: Այս ամենով պայմանաբորված դպրոցը իր վրա է հրավիրում ներդրողների ուշադրությունը: Եվ քանի որ չկա որ ոչ մի տուգանք` դա հնարավորոթյուն է տալիս նաև աշխատանքում լինել թույլ:Այս ամենից ելնելով դպրոցը դառնում է մի ստանդարտ կառույց, որտեղ որևէ փոփոխություն` կապված կրթական ծրագրի հետ` չի խրախուսվում: Այս ամենով էլ պայմանավորված` սովորողները չեն ստանում ավելի արդյունավետ և ժամանակակից կթություն, որն էլ դառնում է հասարակության առաջ չգնալու առաջին նախապայմանը:

Рубрика: Գրական ակումբ

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո, 5,6,7-րդ մասեր:

5-րդ մաս

Երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն, հնարավորություն ունենա ազատորեն արտահայտելու սեփական միտքն ու ցանկությունները: Հոդվածում նշված է, որ պետք է հիմնվել ուրիշների՝ ավելի խելացի, ավելի փորձառու մարդկանց կարծիքին: Կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մարդը պետք է ունենա սեփական կարծիքը, սեփական որոշումը տվյալ հարցի շուրջ: Կարելի է լսել շրջապատի կարծիքները, բայց որոշումը կայացնել ինքնուրույն: Հնարավոր է կայացնել նաև սխալ որոշում, բայց ինչպես ասում են՝ մարդը սովորում է իր սխալների վրա:

6-րդ մաս

Երեխաների մոտ ինքնավստահությունը զարգանում է ավելի վաղ, և ծնողները շատ կարևոր դեր են խաղում դրա զարգացման մեջ:Քանի որ ծնողները մեծագույն ազդեցություն են ունենում երեխայի կյանքի վրա, այն ամենը, ինչ նրանք ասում են և անում, մեծ ազդեցություն է ունենում երեխաների մտածողության վրա:Կարծում եմ, որ միշտ պետք է հավատա, որ անկախ նրանից հաջողություն է ունենում կամ չի հաջողվում, ծնողները սիրում են նրան, աջակցում են նրան և միշտ կմնան նրա հետ: Քանի որ, երբ  երբ երեխային սիրում են միայն այն դեպքում, երբ նա իրեն որոշակի կերպ է պահում՝ դա կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա:

7-րդ մաս

Դպրոցը երեխաների համար նոր միջավայր է։ Իմ կարծիքով երեխայի պետք է տալ ազատություն, բայց հսկել. որ այն ունենա սահմաններ: ՈՒսուցիչը միշտ պետք է հաշվի առնի այն, որ գործ ունի կոնկրետ երեխայի հետ, որն ունի իր հետաքրքրությունները, հակումները և պահանջմունքները։Մեր կյանքի բոլոր բնագավառներում էլ անհրաժեշտ է պահպանել որոշակի կանոններ, որպեսզի ոչ թե քաոս տիրի, այլ կարգուկանոն, սակայն այն չնմանվի հսկողության։

Рубрика: Գրական ակումբ

Ապագայի թեքումով դպրոց

Դպրոցական և ուսանողական կյանքը պատրաստում էր մարդկանց իրական կյանքին, ուր կրթված մարդը առաջին հերթին հզոր և ճկուն ուղեղ և ճարտար լեզու ունեցողն է: Դպրոցները դաստիարակում են ստանդարտ մտածելակերպով շրջանավարտներ, ովքեր անգիր սովորում են ինչ-որ առարկա ՝ որևէ համալսարան ընդունվելու համար: Ստացվում է դառնում են մասնագետ՝ անգիր սովորած որևէ նյութով: Իսկ ովքեր չեն սովորում որևէ համալսարանում դառնում են պարզապես անպիտան մարդիկ: Իմ կարծիքով անհրաժեշտ է, որ և՛ դպրոցը, և՛ համալսարանը հնարավորություն տա մարդուն լիարժեք կրթություն ստանալ (և՛ տեսական և՛ գործնական), ձեռք բերել այն գիտելիքները, որը հնարավորություն կտա հետագայում կայանալու համար:

Рубрика: Գրական ակումբ

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Մարդը սկսում է մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել:Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Այլ կերպ ասած մտածողությունը հենց ճանարչողական մոտիվացիան է:Յուրաքանչյուր մարդու գործունեության հիմքը սեփական մտածողությունն է, ուստի ինչպես ասում են չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ:

Ինչպես նշված էր հոդվածում ՝նախագծումը մտածողության շատ կարևոր մասն է, քանի որ հենց նախագծմա շնորհիվ մենք մեր մտքում տեսնում ենք, թե ինչ է պատահելու:Մտածողությունը սերտորեն կապված է նաև ուշադրութայն հետ:Օրինակ, որևէ խնդիր լուծելիս մարդն իր ուշադրությունը կարող է այնպես կենտրոնացնել նրա բովանդակության վրա, որ գիտակցության մակարդակում կտրվի շրջապատից և արտաքին աշխարհի երևույթներից։