Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

1. Հատուկ կարիքով սովորողների անհատական և խմբային աշխատանքներ:

2. Փաստաթղթային աշխատանք, ԱՈւՊ-ների լրացումներ դասավանդողների հետ:

3. Նոր ընդունվող սովորողների դիտարկումներ, հանդիպում ծնողների հետ:

4. Դաստիարակների ամենշաբաթյա սեմինար:

5.Լրացուցիչ կրթություն:

6. Լրացուցիչ կրթություն:

Рубрика: Без рубрики, Մասնագիտական տեղեկատվություն

Դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ

Փետրվարի 28-ին մեկնարկեց դասրտիարակների ամենշաբաթյա սեմինար- պարապմունքները: Սեմինարների նպատակն է դաստիարակներին փոխանցել 2-5 տարեկաններին բնորոշ վարքի ձևերի, զսրգացման օրինաչափությունների, խոսքային դժվարությունների մասին տեղեկատվություն:

Առաջին հանդիպմանը քննարկվեց 2-5 տարեկանների իմացական գործընթացի զարգացման օրինաչափությունները:

Հաջորդ հանդիպման ընթացքում հոգեբանները ներկայացրեցին վարքի ձևերի մասին տեղեկատվություն, ինչպես տարբեր իրավիճակներում արձագանքել սաների վարքին:

3-րդ հանդիպման թեման մանկական ագրեսիան էր: Քննարկվեց ագրեսիայի առաջացման պատճառները, ճիշտ մոտեցումները: Հոգեբանների կողմից ներկայացվեց նաև արտ թերապևտիկ վարժությունների շարք, ագրեսիան նվազեցնող խաղեր:

Հաջորդ հանդիպման թեման երեխաների պատժի և խրախուսանքի մասին էր: Հոգեբանները դաստիարակներին փոխանցեցին երեխաների հետ խաղային վարժանքների տարբերակներ: Անդրադարձան հեքիաթաթերապիային, կատարվեց խմբային աշխատանքներ:

Հաջորդ սեմինարը ուղղված էր համընդհանուր ներառականության, կարիքների բազմազանության, խելամիտ հարմարեցումներին:

Դաստիարակների հաջորդ սեմինարի ժամանակ քննակվեց կրթական կարիքների բազմազանությունը, կարիքների ճանաչումն ու վերհանումը: Հոգեբանները առանձին- առանձին ներկայացրեցին կարիքները, դրանց բնորոշ առանձնահատկությունները:

Վերջին հանդիպման ժամամակ քննարկվեց 2-5 տարեկանների խոսքի զարգացման օրինաչափությունները, խոսքային դժվարությունները և դրանց արդյունավետ լուծման ուղիները:

Рубрика: Без рубрики

Գարնանային մանկավարժական ճամբար

25.03. Երկուշաբթի, Հարավային դպրոց

  • 09:00-09:15 Ընդհանուր պարապմունք
  • 09:15-10:00 ԱՈւՊ-ների լրամշակման աշխատանքներ
  • 10:00-12:00- Հարավային դպրոց, «Մուտք կրթահամալիր», 1-ին դասարանցիներ
  • 12:00-12:40 Մասնախմբի հավաք
  • 12:50-13:30- Կենտրոնական ընթերցասրահ, «համընդհանուր ներառականություն» սեմինար:
  • 13:30 Հարավային դպրոց, ԱՈՒՊ-ների ամփոփում

26.03 Երեքշաբթի,Հարավային դպրոց

  • 09:00-09:15 Ընդհանուր պարապմունք
  • 09:15-10:00 ԱՈւՊ-ների լրամշակման աշխատանքներ
  • 10:00-12:00- Հարավային դպրոց, «Մուտք կրթահամալիր», 1-ին դասարանցիներ
  • 12:00-12:40 Մասնախմբի հավաք
  • 12:50-13:30- Կենտրոնական ընթերցասրահ, «Լոգոպեդական կարիքին ուղղված մասնագիտական աջակցություն» սեմինար:
  • 13:00 Հարավային դպրոց, ԱՈՒՊ-ների ամփոփում

27.03 Չորեքշաբթի, Արևելյան դպրոց

28.03. Հինգշաբթի, Արևելյան դպրոց

29.03 Ուրբաթ, Արևելյան դպրոց

09:00-09:15 Ընդհանուր պարապմունք

10:00-12:00: Արևելյան դպրոց «Մուտք կրթահամալիր», 1-ին դասարանցիներ

12:00-13:00 — ԱՈւՊ-ների լրացում:

13:00- ընդհանուր ժողով

Рубрика: Без рубрики, Նախագծեր

«Ֆուտբոլ բոլորի համար», սեմինարի մասնակցություն

Օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից 13:00-ն «Տեխնիկական Կենտրոն ակադեմիայում տեղի կունենա սեմինար `«Ֆուտբոլը բոլորի համար» վերնագրով: Սեմինարի ընթացքում քննարկվելու է ֆուտբոլի դերը ներառական կրթության մեջ:

Մասնակիցներ`

  • Նունե Ռաֆայելյան ( լոգոպեդ)
  • Սուսաննա Չալիկյան (հոգեբան)
  • Դանիել Հակոբյան (մարզիչ)

Լուսաբանումը ` մասնագետների միջոցով:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Մանկավարժություն

Ես Նունեն եմ՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ:Ուսումնառությանս առաջին իսկ օրերին ինքս իմ մեջ որոշում կայացրեցի լինել օրինակելի ուսանող, դառնալ լավ մասնագետ:
Եվ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ Այո ես հասել եմ իմ առջև դրված նպատակին, շնորհիվ իմ մասնագիտության, շնորհիվ իմ ստացած գիտելիքների և պրակտիկ գործունեության։ Շատ սիրում եմ մանկավարժությունը, երեխաների հետ աշխատելը: Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հնարավորություն տվեց ավելի շատ սիրելու մասնագիտությունս: Կրթահամալիրը հնարավորություն է ընձեռում և՜ սովորելու, և՜ սովորեցնելու, որը շատ կարևոր է թե՜ ուսուցչի, և թե´ սովորողի համար: Մեծ ոգևորությամբ մասնակցել եմ մանկավարժական ակումբի քննարկումներին, լսել կարծիքներ,ծանոթացել հայտնի մանկավարժների հոդվածներին, վերլուծել դրանք և այդ ամենը կիրառել իմ աշխատանքում:

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Աշխատանք մենթոր Աննա Օհանյանի հետ

Ապրիլ ամսվա ընթացքում մենթոր Աննա Օհանյանի հետ աշխատել ենք հետևյալ ուղղություններով`

Քննարկվել է մայիսյան 18-րդ հավաքին նեկայացվող նախագիծը:

Իրականացվել է հոդվածի շուրջ աշխատանքներ:

Նոր ընդունվող սովորողների դիտարկումներ, ծնողների հետ հանդիպումներ:

Նախակրթարանում, խմբային աշխատանքների արդյունավետ կազմակերպում:

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Ճամփորդություն Կոմիտասով դեպի Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցի

Ամսաթիվ՝ 27․04․2023թ․

Վայր՝ Արագածոտնի մարզ, Ապարան, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Եղանակ՝ ըստ mes.am կայքի

Դասարան՝ Հարավային դպրոց-պարտեզ 2․3 դասարան

Սովորողներ՝

1․ Սոֆի Առաքելյան

2․ Հովիկ Մովսիսյան

3․ Նիքոլ Օհանյան

4․ Նելլի Շահինյան

5․ Էլիզաբեթ Բարսեֆյան

6․ Մարիամ Զախարյան

7․ Նարեկ Մարգարյան

8․ Տիգրան Սարգսյան

9. Ալեքսանդր Գրիգորյան

10․Սամվել Հրությունյան

11․ Վահան Մելիք-Շահնազարյան

12․ Ալեն Խաչատրյան

13․ Արթուր Մելոյան

14․ Վանիկ Հարությունյան

15․ Էրոս Պողոսյան

16․ Գաբրիել Իբրահիմ

Նպատակներ՝

  • Ճանաչողական, հայրենագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում, զարգացում,
  • ստեղծագործական երևակայության, բանավոր, գրավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթի ձևավորում,
  • քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտությունների ձևավորում, զարգացում,
  • ընկերային հարաբերությունների, պատասխանատվության զգացումի ձևավորում, զարգացում

Խնդիրներ՝

  • Կոմիտասյան երգերի ուսուցում
  • Շարականների ուսուցում,առավոտյան պատարագի կատարում
  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում համացանցի օգնությամբ։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր հմտությունների զարգացում քայլքով, բանավոր խոսքով, պատումներով, հարցուպատասխանով։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք։
  • Ընկերային հարաբերությունների, պատասխանատվության ձևավորում իրար օգնելով, միասին քայլելով:
  • Տպավորությունների մասին ներկայացում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով։

Նախապատրաստական փուլ

  • Կոմիտասյան երգերի ուսուցում, վերհիշում
  • Շարականների ուսուցում
  • Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցու մասին տեղեկությունների հավաքագրում
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում
  • ուսումնական ֆիլմերի դիտում

Մեկնում՝ 10։00

Ընթացք՝ 10։00 շարժվում ենք Հարավային դպրոցից, 

11։30 նախաճաշ

12։00-բարձունքի հաղթահարում, առավոտյան պատարագի կատարում, եկեղեցու բակում կոմիտասյան երգերի կատարումազատ ժամանակ խաղերի, հանգստի համար

15։00 -վերադարձ

Ժամանում՝ 16։00

Երթուղի՝ Երևան-Կարբի-Արագած-Քուչակ-Լուսագյուղ

Հեռավորություն՝ 58․6 կմ

Տևողություն՝ 57 ր

Քարտեզագրում՝

Պատասխանատուներ՝ Նաիրուհի Համբարձումյան, Նունե Ռաֆայելյան

Մեքենա՝ Mersedes Sprinter , 33 AA 244

Նստատեղ՝ 18

Վարորդ՝ Մեսրոպյան Արթուր

Վճարող՝ ծնողներ

Ֆինանասական հաշվետվություն՝ ճանապարհածախս-30․000 դրամ(30․000։16=1875) յուրաքանչյուր մասնակցի համար 1900 դրամ( 2000×16=32․000, ավելացած գումարով կգնենք պաղպաղակ)

Ճամփորդական ուղեցույց՝

Ճամփորդի ուղեցույց

Երաժշտական ուղեցույց

Սովորողի ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝

Рубрика: Без рубрики, Մասնագիտական տեղեկատվություն

Սեմինար թիվ 3 ՏՄԱԿ-ում

Այսօր թիվ 3 ՏՄԱԿ-ը կազմակերպել էր սեմինար `«ՄՈւԿ-ով երեխաների զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մանկավարժական ներառման գործընթացում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներառականության մասնագետները: Սեմինարի ընթացքում քննարկվեց ՄՈւԿ (մանկական ուղեղային կաթված) ունեցող երեխաների զարգացման առանձնահատկությունները, ներառումը ուսուցման գործընթացին, նրանց ինքնուրույնության հասցնելու, կյանքի որակը բարձրացնելու, սոցիալական ներառումն ապահովելու վերաբերյալ: Որպես վերջաբան թեմայի շրջանակում լրացվեցին հարցաթերթիկներ:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Ջոն Դյուի «Ինչպե՞ս ենք մտածում»

«Միտքը մարդու անբաժան հատկություններից է, նրա գործողությունների հիմքն ու առանցքը»: Ռենե Դեկարտ

Եթե մարդն ապրում է, ապա մտածում է: Հենց մտածելով է պայմանավորված մարդու գոյությունը, վարքագիծն ու ինքնադրսևորման եղանակները: Մարդը մտքով է ընկալում շրջապատող իրերն ու երևույթները, դրանց վերաբերյալ ձևավորում իր գնահատականը, իսկ խոսքով՝ արտահայտում դրանց վերաբերյալ իր կարծիքը:Դրական մտքերը լավ են անդրադառնում մեր հույզերի, գործողությունների, որոշումների վրա, դրական մտքերը չափազանց օգտակար են նաև մեր ֆիզիկական բարեկեցության համար: Եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջ կյանք, ապա նախ պետք է ունենանք առողջ միտք, իսկ դա սկսվում է բացասական մտքերը դրական մտքերով փոխարինելուց:

Рубрика: Без рубрики, Գրական ակումբ

Ջոն Հոլթի: Մանկական անհաջողությունների պատճառները:

Իմ կարծիքով մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում, չնայած իր դժվարություններին ու թերություններին: Ուստի կարևոր է, որ երեխաների մեջ ևս սերմանվի լավատեսություն և ինքնավստահություն: Երեխան պետք է գիտակցի, որ կյանքում հաջողության հասնելու համար ոչ թե բախտ պետք է ունենալ, այլ լինել աշխատասեր, իսկ, գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու փորձերը կօգնեն նրան հասկանալ` ինչն է ինքն ավելի լավ անում և ինչի վրա դեռ պետք է աշխատել: Եթե երեխան հանդիպում է դժվարությունների ` անհրաժեշտ է աջակցել նրան: Ինքս էլ իմ աշխատանքում փորձում եմ հնարավորինս շատ աջակցել, խրախուսել երեխային, իսկ դժվարությունների հանդիպելիս փորձել այնքան `մինչև կստացվի: