Рубрика: Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

«Աշուն» և մանր մոտորիկա նախագիծ։

Միրգ -բանջարեղենի ուսումնասիրում ՝ նախակրթարաններում ։

Համագործակցային աշխատանք ՝ Գոհար Հովհաննիսյանի հետ ։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դասապրոցեսի ներառման աշխատանքներ։

Խմբային և անհատական աշխատանքներ ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և լոգոպաթ սովորողների հետ։

Սեմինար ՝ թիվ 3 ՏՄԱԿ֊ում։

Գնահատումների մասնակցություն։

Մանկավարժակամ ակումբի մասնակցություն։

Մենթորական աշխատանք ՝ Աննա Օհանյանի հետ։

Քննարկումներ դասավանդողների հետ։

Հանդիպումներ ծնողնների հետ։

Рубрика: Մասնագիտական տեղեկատվություն

Սեմինար

Այսօր՝ «Երևանի N 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցութկան կենտրոն»-ում տեղի ունեցավ սեմինար՝ «Կրտսեր դպրոցականի և դեռահասների տարիքային առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարը վարեց «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»-ի վերապատրաստող մասնագետ Անի Խուդոյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝
• ընկալումը կրտսեր դպրոցական տարիքում
• հիշողությունը կրտսեր դպրոցական տարիքում
• ուշադրությունը կրտսեր դպրոցական տարիքում
• Կրտսեր դպրոցականի իմացական ոլորտի զարգացում։

Քննարկումները ունեցան ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթ։ Անի Խուդոյանը ներկայացրեց կրտսեր դպրոցական տարիքում իմացական ոլորտներն ուսումնասիրող և զարգացնող մի շարք մեթոդներ, ինչպիսիք են՝ «Պիկտոգրամա» և «Ցիցերոնի սենյակ » մեթոդները։ Այս մեթոդներով աշխատում են այն սովորողների հետ, ովքեր չունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Փորձերի շնորհիվ ավելի ամրապնդվեց ստացված տեղեկատվությունը։

Рубрика: Գրական ակումբ

Դպրոցական փակուղի. Ջոն Թեյլոր Գատո

  1. Ջոն Թեյլոր Գատոն իր հոդվածում նշում է, որ ներկայումս մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ դպրոցական կյանքը կարծես թե ճգնաժամային փուլում է: Նշում է, որ երեխաները և ծերերը հեռացված են հանրային կյանքից, ոչ մեկ նրանց հետ հաշվի չի նստում: Ես համամիտ եմ այս մտքի հետ, քանի որ հաճախ եմ նկատում, երբ երեխայի խոսքին ոչ ծողները, ոչ էլ ուսուցիչները կարծես թե լուրջ չեն վերաբերվում, անգամ չեն ցանկանում լսել: Այս ամենը մեծ ազդեցություն է ունենում երեխայի հոգեբանության մեջ: Երեխան ինչ-որ նոր հետաքրքիր բան է սովորում, վազվզում, ընկերների հետ խաղում, այնուհետև ոգևորված պատմում է ծնողին կամ ուսուցչին իր օրվա անցուդարձից, փոխարենը ստանում նկատողություն: Այս ամենը բացասական ազդեցություն է ունենում ծնող — երեխա, ուսուցիչ — երեխա փոխհարաբերությունների վրա: Դպրոցական կյանքը կարծես ստանդարտ ավտոմատացված համակարգ լինի, որից երեխան հոգնում է, փորձում ինչ-որ նոր հետաքրքրություններ գտնել, քանի որ դպրոցը չի բավարարում իր հետաքրքրությունների շրջանակը: Ստացվում է երեխան հեռվանում է դպրոցից: Երբեմն ուսուցիչներն էլ այս հարցում անկարող են, քանի որ իրենց աշխատանքում որևէ փոփոխություն անելու հնարավորություն չի ընձեռնվում: Խոսքը հանրակրթական դպրոցների մասին է, որտեղ ամեն ինչ ստանդարտ է: Ինքս 12 տարի սովորելով հանրակրթական դպրոցում կարող եմ փաստել, որ ինձ համար դպրոցը երբեմն դառնում էր անհետաքրքիր: Պարտադիր սև ու սպիտակ հագուստ, պայքար գնահատականի համար, պայքար ուսուցչի երեխայի հետ: Ցավոք շատ դպրոցներում դեռ արդիական է նշված խնդիրները:
  2. Կարծում եմ, որ տնային կրթություն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ երեխան լիարժեք կրթություն կարող է ստանալ մասնագետի կողմից, որն այս դեպքում կարող է տալ ուսուցիչը: Որքան էլ ծնողը գիտակ լինի, միևնույն է ուսուցչի տված գիտելիքը ավելի խորքային է:
  3. Ինչպես արդեն նշեցի, դպրոցները դաստիարակում են ստանդարտ մտածելակերպով շրջանավարտներ, ովքեր անգիր սովորում են ինչ-որ առարկա ՝ որևէ համալսարան ընդունվելու համար: Ստացվում է դառնում են մասնագետ՝ անգիր սովորած նյութերով: Իսկ ովքեր չեն սովորում որևէ համալսարանում դառնում են պարզապես անպիտան մարդիկ: Այսինքն ինչպես հոդվածում նշվեց՝ չկան այնպիսի ուժեր, որոնք կպաշտպանեն կախյալներին և թույլերին: Այս ամենը կրկին վկայում է սխալ դաստիարակություն ստացած հասարակության մասին:
  4. 5. Ինչպե՞ս են օգտագործում իրենց ժամանակը աշակերտները: Տարրական դասարաններում երեխայի առաջատար գործունեությունը համարվում է խաղը, ուստի երեխային կտրել խաղից և ամբողջ ժամանակը տրամադրել ուսմանը անհեթեթությունը է: Անհրաժեշտ է համատեղել խաղը, ուսումը, հանգիստը և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը: Կարևոր է, որ ուսման համար հատկացված ժամանակը օգտագործել արդյունավետ: Հետաքրքրացնել առարկան, երեխային մատուցել այնպես, որ նա մոտիվացիա ունենա սովորելու: Բուն ուումնական գործընթացից երբեմն պետք է անցում կատարել կյաքնին, շրջակա միջավայրին, ընկերներին: ՈՒսուցիչը կամ ծնողը պետք է նաև վերը նշված թեմաներով զրույց ունենա երեխայի հետ, որը ոչ պակաս կարևոր է: Խոսել ընկերասիրության, կարեկցանքի, մարդկային դրական հատկանիշների մասին, երեխայի մեջ սերմանել սեր ու բրություն շրջապատի նկատմամբ: Հակառակ դեպքում հասարակությանը պետք չէ գիտակ, բայց մարդկային բացասական հատկանիշներով ապագ սերունդներ:
Рубрика: Նախագծեր

«Աշուն» և մանր մոտորիկա

Նախագծի տևողությունը՝ նոյեմբեր

Մասնակիցներ՝ Արևելյան և Հարավային դպրոցի 2- 4 և 5 տարեկանների խմբեր, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ

Նպատակ՝

  •  արվեստի միջոցով երեխաների ինքնարտահայտում ու ինքնաբացահայտում
  • ուշադրության կենտրոնացում
  • մոտորիկայի զարգացում
  • կապակցված խոսքի զարգացում

Աշխատանքի ընթացքը . նկարում ենք որևէ պարզ նկար, սաները սոսնձում են նկարը, այնուհետև խնամքով ծածկում հատիկեղենով: Երբ ամբողջ նկարը լցված է հատիկներով՝ ապլիկացիան նույն խնամքով չորացնում ենք:

Արդյունքում՝ սաները կզարգացնեն մոտորիկան, կապակցված խոսքը և կկենտրոնացնեն ուշադրությունը։

Ամփոփում 1

Արևելյան դպրոցում՝ ԿԱՊԿՈՒ սովորողների և նախակրթարանի սաների հետ միասին իրականացրեցինք աշխատանք՝ հատիկեղենով։ Նկարեցինք ծաղիկ՝ որի վրա սովորղները սոսնձեցին հատիկեղենը։ Աշխատանքի ընթացքում սովորողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն և առաջարկեցին իրենց տարբերակները։ Աշխատանքն իրականացվեց նաև 2-4 տարեկանների խմբում։

Ամփոփում 2

Արևելյան դպրոցի 5 տարեկանների և Հարավային դպրոցի 5 տարեկանների հետ միասին իրականացրեցինք աշխատանք ՝ «Աշուն» թեմայով։ Սովորողները պատմեցին աշնան մասին, աշնան երևույթների մասին և տերևներով պատրաստեցին ծառ։

Рубрика: Գրական ակումբ

Սելեստան Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է:

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում:

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեական խառնվածքից և առողջական վիճակից է կախված:

Ինվարիանտ 4. Ոչ ոք այդ թվում և երեխան ինրպես և մեծահասակը չի սիրում, որիրեն հրամայում են:

Ինչպես ասել է Ժան Ժակ Ռուսոն ՝ «Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով»։ Երեխային պետք է ցուցաբերել մեծագույն հարգանք, քանի որ նրանք աշխարհը ճանաչում զարգանում ու աճում են մարդկանց հետ շփվելով: Ըստ իս երեխայի հետ առաջին հերթին պետք է լինել մաքսիմալ անկեղծ, հարգալից, թույլ տալ երեխային զարգանալ, աճել, ինքնադրսևորվել: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ- որ նոր բացահայտում անել: Երեխան դրանից պետք է հաճույք ստանա:

Իմ մասնագիտության մեջ շատ կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ երեխաների հետ շփումը՝ հատկապես հատուկ կարիքով գրեթե միշտ հաջողությամբ է ավարտվում, քանի որ այն չի սկսվում ուսուցիչ — սովորող սկզբունքով, այլ որպես ընկերներ: Ըստ իս դա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ երեխաները շատ զգայուն են, նրաց հետ պետք է խոսել հոգեբանորեն ճիշտ, խոսել իրենց նախընտրելի թեմաներով, վստահություն ներշնչել իմ անձի նկատմամբ, որպեսզի հետո համագործակցությունը հաջողված լինի: Պետք է առաջին հերթին երեխային ընկեր լինել, հետո նոր ուսուցիչ:

Ինվարիանտ 5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել:

Ինվրիանտ 6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում:

Ամենևին պետք չէ որևէ մեկին սպառնալ կամ ենթարկել մեզ, հատկապես երեխաներին, անհրաժեշտ է հանգիստ և խաղաղ կերպով երեխային ներկայացնել տվյալ կանոնները կամ աշխաանքը::

Ինվարիանտ 7. Յուրաքաչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունը իրեն ձեռնտու չէ:

Ինվարիանտ 8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույյթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահաղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի:

Յուրաքաչյուր անհատ իրավունք ունի ինքն ընտրել իր շխատանքը, և պետք է այդ ընտրությունը հարգել:

Ինվարիանտ 9. Անհրաժեշտ է ձգտել նրան, որ աշխաանքը մոտիվացված դառնա:

Այո՛ շատ կարևոր է, որպեսզի աշխատանքը դառնա մոտիվացված, քանի որ այդ դեպքում այն սիրով կիրականացվի:

Ինվարիանտ 10. Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային:

Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ, քանի որ այն դպրոցից դուրս ոչ մի արժեք չունի և կարող է նույնիսկ բացասական ազդեցություն ունենալ:

Ինվարիանտ 10 ա. Յուրաքանչյուր մարդ ձգում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից:

Համաձայն եմ այս ինվաիրանտի հետ, պետք է միշտ աջակցել երեխային հասնելու հաջողության:

Ինվարիանտ 10բ. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը:

Համամիտ չեմ այս ինվարիանտի հետ, քանի որ երեխայի առաջատար գործունեությունը խաղն է: Խաղը էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:

Ինվարիանտ 11. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը ՝ իմացության համակողմանի և բնական մեթոդը:

Այո՛ համամիտ եմ, քանի որ փորձարարական որոնման վրա հիմնված ուսուցման շնորհիվ երեխան գրեթե միշտ փնտրտուքների մեջ է լինում , որը ունի մի շարք դրական կողմեր։

Ինվարիանտ 12. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին:

Այո՛ համամիտ եմ, քանի որ եթե հիշողությանը հիմքը փորձարարական որոնման գործընթացի արդյունքն է , ապա այն արժեքավոր է։

Ինվարիանտ 13 Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ:

Այո՛ համամիտ եմ, քանի որ օրենքներից և կանոններից շատ ավելի կարևոր է գիտելիք ձեռք բերել փորձի միջոցով։ Ինչքան էլ կարևոր է տեսականը, գործնականը առավել արդյունավետ է։

Ինվարիանտ 14. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին՝ մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն:

Մտածողությունը բնածին չէ, այն անընդհատ զարգանում է: Ուստի երեխային պետք է հնարավորություն տալ մտածել, զարգանալ, աճել և սեփական մտքերն արտահայտել:

Ինվարիանտ 15. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ:

Ավանդական դպրոցը տանում է դեպի լճացում: Ուստի հարկավոր էբազմազանություն, որպեսզի երեխան դառնա ստեղծագործ: Դպրոցը պետք է դաստիարակի բազմակողմանի զարգացած մարդ:

Ինվարիանտ 16. Երեխան չի սիրում ex cathedra3 բացատրություններ լսել:

Ըստ իս անհրաժեշտ է դասը անցկացնել փորձի վրա հիմնված մեթոդներով, որն էլ կառաջացնի մոտիվացիա՝ աշխատելու:

Ինվարիանտ 17. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում:

Ելնելով իմ մասնագիտական առանձնահատկություններից՝ երեխայի հետ աշխատանքս կազմակերպում եմ այնպես, որ այն երեխայիիին հետաքրքիր լինի և առաջացնի մոտիվացիա աշխատելու:

Ինվարիանտ 18. Ոչ ոք՝ ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ եթե արվում է հրապարակավ:

Ըստ իս պատիժը վատագույն մեթոդ է որևէ խնդրի լուծման համար՝ հատկապես երեխաների հետ աշխատելիս , քանի որ նրանք չափազանց զգայուն են։ Անհրաժեշտ է առանձին զրույց ունենալ երեխայի հետ ՝ տվյալ խնդրի վերաբերյալ, բացատրել երեխային իր սխալը և մշակել մեթոդներ, որոնց իրագործման արդյունքում չեն առաջանա այդպիսի խնդիրներ։

Ինվարիանտ 19. Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են:

Ըստ իս գնահատումը որևէ կերպ չի խթանում ուսումը, ընդհակառակը ՝ խոչընդոտներ է հարուցում։

Ինվարիանտ 20. Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել:

Կարևոր է քիչ խոսել և շատ գործել:

Ինվարիանտ 21. Երեխան չի սիրում աշխատանք «հոտում», որտեղ յուրաքանչյուր անհատ պիտի ենթարկվի «հովվին»: Նա սիրում է անհատական աշխատանքը կամ էլ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին:

Կարևոր է թե՛ անհատական և թե՛ կոլեկտիվ աշխատանքում լինի համագործակցություն, որն էլ հիմնված կլինի հավասարության վրա։

Ինվարիանտ 23 Պատիժը միշտ սխալ է: Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին: Դա ամենածայրահեղ միջոցն է:

Ըստ իս պատիժը վատագույն մեթոդ է որևէ խնդրի լուծման համար՝ հատկապես երեխաների հետ աշխատելիս , քանի որ նրանք չափազանց զգայուն են։ Անհրաժեշտ է առանձին զրույց ունենալ երեխայի հետ ՝ տվյալ խնդրի վերաբերյալ, բացատրել երեխային իր սխալը և մշակել մեթոդներ, որոնց իրագործման արդյունքում չեն առաջանա այդպիսի խնդիրներ։

Ինվարիանտ 24. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում:

Այո՛ համամիտ եմ, դասարանում պետք է կազմակերպել ուսուցիչ — աշակերտ համագործակցություն, որը հիմնված կլինի հավասարության վրա:

Իվարիանտ 25 Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է:

Ըստ իս դասարանում սովորողների քանակը չպետք է գերազանցի 20-ը: Անհրաժեշտ է աշխատել որակի վրա:

Ինվարիանտ 26. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր սովորող ստանա լիարժեք կրթություն, արդյունավետ աշխատելու հնարավորություն:

Ինվարիանտ 27.Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։

Այո՛, անհրաժեշտ է դպրոցում ժողովրդավարություն հաստատել:

Ինվարիանտ 28. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։ Մանկավարժը պետք է երեխայի հետ վարվի այնպես, ինչպես կուզենա որ վարվեն իր հետ։

Յուրաքանչյուր մարդ պետք է դիմացին հետ վարվի այնպես, ինչպես կցանկանա, որ իր հետ վարվեն: Նույն սկզբունքով պետք է առաջնորդվեն նաև ուսուցիչները՝ երխաների հետ աշխատելիս:

Ինվարիանտ 29. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։

Կարևոր է հաղթահարել ցանկացած դիմադրություն:

Իվարիանտ 30. Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարաացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանք հանդեպ:

Պետք է լինել ակտիվ, ստեղծագործ և շատ սիրել մեր աշխատանքը:

Рубрика: Աշխատակարգ

Նոյեմբերի 7-11-ի աշխատակարգ

Երկուշաբթի / 7.11 / Հարավային դպրոց-պարտեզ

  • Էրիկ — 09:20-09:50 անհատական
  • Հայկ-09:55-10:30 անհատական
  • Սամվել — 10:35-11:00 անհատական
  • Արման-11:00-11:45 անհատական
  • Արեգ-11:50- 12:35 անհատական
  • Լևոն- 12:40-13:00դասարանում
  • Գաբրիել -13:05-13:30անհատական
  • Շավարշ-13:35-14:10անհատական
  • Միլենա-14:10-14:30 անհատական
  • Գեորգի-14:45-15:15 անհատական
  • Գոռ, Հրաչյա -15:20-15:50 խմբային
  • Մարիա 15:55-16:30 անհատական
  • 5 տարեկաների խումբ — 16:30-16:50

Երեքշաբթի / 08.11 /  Արևելյան դպրոց պարտեզ

  • Նարեկ-09:20-09:45 անհատական
  • Արթուր Գ.-09:50-10:15 դասարանում
  • Ալեն-10:20-10:45 անհատական
  • Մարի- 10:50:11:15 դասարանում
  • Անտուան-11:20-11:50 խմբային
  • Արթուր Մ.-11:55-12:20 անհատական
  • Մերի-12:25-12:45 անհատական
  • Արեգ — 12:50-13:15 անհատական
  • Միլանա 13:20-:14:00 անհատական
  • Արսեն — 14:00- 14:25 անհատական
  • Հարություն — 14:40 :15:00 անհատական

Համալսարան

Չորեքշաբթի / 09/11/ Արևելյան դպրոց – պարտեզ

  • Գոռ- 09:20-09:45 դասարանում
  • Միլանա-09:50-10:15 անհատական
  • Մարինա-10:20:10:40 անհատական
  • Արիս-10:45-11:10 անհատական
  • Հովհաննես-11:15-11:55անհատական

Հանդիպում Աննա Օհանյանի հետ ՝ Հյուսիսային դպրոցում — 12:00-13:00

  • Ալիզե — 13:00-13:30 անհատական
  • Արսեն-13:35-14:00 անհատական
  • Արթուր Մ. -14:05-14:30 անհատական
  • Դավիթ- 14:50:15:15 անհատական
  • Հարություն 15:20-15:40 անհտական
  • հինգ տարեկանների խումբ — 16:00-16:50

Հինգշաբթի / 10.11 / Հարավային դպրոց-պարտեզ

  • Էրիկ — 09:20-09:50 անհատական
  • Հայկ-09:55-10:30 անհատական
  • Սամվել — 10:35-11:00 անհատական
  • Վիգեն-11:00-11:20 անհատական
  • Լևոն — 11:25-11:45 անհատական
  • Արեգ-11:50- 12:35 անհատական
  • Կարեն- 12:40-13:00դասարանում
  • Գաբրիել -13:05-13:30անհատական
  • Շավարշ-13:35-14:10անհատական
  • Միլենա-14:10-14:30 անհատական
  • Գեորգի-14:45-15:15 անհատական
  • Գոռ, Հրաչյա -15:20-15:50 խմբային
  • Մարիա 15:55-16:30 անհատական
  • 5 տարեկաների խումբ — 16:30-16:50

Ուրբաթ /11.11/ Արևելյան դպրոց- պարտեզ

  • Նարեկ -09:20-09:50 դասարանում
  • Ալեն-09:55-10:20 դասարանում
  • Մարի-10:20-10:45 դասարանում
  • Գևորգ. -10:50-11:15 անահատական
  • Մարինա -11:20-11:40 դասարանում
  • Արթուր Գ. 11:45-12:05
  • Արեգ- 12:10-12:30 անահատական

Մանկավարժական ակումբ ՝12:30-:13:30

  • Միլանա- 13:35 -14:00 անհատական
  • Արթուր Մ. — 14:05-14:30 անհատական

Քոլեջ, 5 տարեկանների խումբ 14:40-15:10

ՈՒրբաթ համերգ

Рубрика: Նախագծեր

Միրգ-բանջարեղենների ուսումնասիրում՝ պարտեզի խմբերում

Նախախագծի տևողությունը՝ նոյեմբեր

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2- 4 և 5 տարեկանների խմբեր

Նպատակ՝

  • Ուսումնասիրել մրգերն ու բանջարեղենները
  • Զարգացնել բառապաշարը և կապակցված խոսքը
  • Զարգացնել տարածական ընկալումը

Աշխատանքի կազմակերպման ձևը. սաներին բաժանում ենք մրգեր և բանջարեղեններ, անվանում դրանք, ապա բաժանում հավասար մասերի, խառնում և ամբողջացնում ենք։

Արդյունքում՝ սաները կզարգացնեն խոսքը, մոտորիկան, տարածական և լսողական ընկալումը:

Ամփոփում ՝

2-4 տարեկանների խումբ

5 տարեկանների խումբ

Рубрика: Նախագծեր

Գոհար Հովհաննիսյանի հետ համագործակցային աշխատանք՝ «Սենյակային բույսերի խնամք և տնկում»

Նախագծի տևողությունը՝ նոյեմբեր — հունվար

Նախագծի պատասխանատուներ՝  Նունե Ռաֆայելյան, Գոհար Հովհաննիսյան

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի`տարատարիք սովորողներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ

  • Արեգ Եպոյան
  • Նարեկ Ավետիսյան
  • Արթուր Մաթևոսյան
  • Մերի Մարգարյան
  • Միլանա Գևորգյան
  • Ալեն Խաչատրյան
  • Մարի Գասպարյան
  • Սերգեյ Մանուկյան
  • Գոռ Մանուչարյան

Նպատակ ՝

  • Մանր մոտորիկայի զարգացում՝ աշխատելով հողի հետ
  • Կապակցված խոսքի զարգացում
  • Ծանոթացում սենյակային բույսերի հետ
  • ՈՒշադրության կենտրոնացում
  • Սերմանել սեր ու հոգատարություն բնության նկատմամբ

Խնդիրներ՝

  • Աշխատելիս՝ կենտրոնացնել ուշադրությունը
  • Թույլ զարգացած մանր մոտորիկա

Արդյունք՝  Նախագիծը  իրացնելուց  հետո սովորողը՝

  • Կիմանա հետազոտվող բույսի խնամքի առանձնահատկությունը:
  • Կկարողանա աճեցնել տվյալ բույսը:
  • Կկենտրոնացնի ուշադրությունը՝ աշխատելիս:
  • Կզարգանա մանր մոտորիկան
  • Կզարգանա բառապաշարը

Ամփոփում 1

Արևելյան դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ միասին ունեցանք հանդիպում Գոհար Հովհանիսյանի հետ: Շրջեցինք դպրոցում, ծանոթացանք տարատեսակ բույսերի հետ, հավաքեցինք կտրոններ: Կտրոները լաբորատորիայում ջրի մեջ տեղադրեցինք, և սպասեցինք որպեսզի արմատ ունենա: Աշխատանքին զուգահեռ տնկեցինք նաև բույսեր:

Ամփոփում 2 .

Հաջորդ հանդիպմանը մեր բույսերն ունեին արմատներ, որոնք սովորողները տնկեցին ժամանակավոր ծաղկամաններում, ջրեցին, պատմեցին բույսերի մասին և ցանկություն հայտնեցին արդեն պատրաստ բույսերը նվիրել մայրիկներին և դրանց հետագա խնամքով զբաղվել տանը: Սովորողներըմեծ հետաքրքրությամբ և սիրով մասնակցեցին աշխատանքին:

Վերջին հանդիպմանը`սովորողները պատրաստեցին գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանք, որը բույսերի լաբորատորիայում փակցրեցին իրենց բույսերի ծաղկամաններին: Այնուհետև բույսերին անուններ որոշեցին,ջրեցին, պատմեցին թե ում պետք է նվիրեն և ինչպես խնամեն:

Ամփոփում 3

Հունվարյան ճամբարի ընթացքում սովորողները բույսերից կրկին հավաքեցին կտրոններ,այնուհետև թափոնները օգտագործելով որպես ծաղկամաններ`ներկեցին իրենց նախընտրելի պատկերներով: Աշխատանքը կրեց սովորող-սովորեցնող համագործակցային բնույթ: 3-րդ և 4-րդ դասարանի սովորողները իրենց կրտսեր ընկերներին փոխանցեցին հետաքրքիր պատկերներ ստանալու հմտությունները:

Ամփոփում 4

Վերջին հանդիպմանը կտրոններն ունեին արմատներ, որոնք սովորողները տնկեցին իրենց պատրաստած ծաղկամաններում: Արդեն պատրաստ բույսերը ` սովորողները նվիրեցին ընկեր Նառային, ուսուցիչներին և ծնողներին:

Ամփոփում 5

Ստորև ներկայացված է ուղեցույց, որի շնորհիվ մայրիկները` երեխաների հետ միասին կկարողանան ճիշտ խնամել բույսերը և ամեն ամսվա վերջում կտեղադրեն բույսերի նկարները:

Ուղեցույց

Ինչպես մարդիկ, այդպես էլ բույսերն ու ծաղիկները տարբերվում են իրարից, ուստի պետք է յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում։
Ծաղիկները ջրելու անհրաժեշտության մասին կարելի է իմանալ ծայրը սրած փայտիկով։ Մտցնել փայտիկը մինչեւ թաղարի հատակը։ Եթե հանելուց հետո չոր է, վրան չկան հողի կոշտուկներ, ուրեմն պետք է ջրել։ Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը ուղղել վերեւից որքան հնարավոր է թաղարի եզրերին մոտ, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն։ Եթե երկար ժամանակ բացակայելու եք տնից, ծաղիկների մոտ, ծաղկամանից ավելի բարձր տեղ դույլով ջուր դրեք։ Մառլյայի մի ծայրը դնել դույլի, իսկ մյուսը` թաղարի մեջ։ Ջուրն աստիճանաբար կանցնի բույսին։ Խոնարհվող բույսերը լվանալ պետք չէ, քանի որ դրանից կարող է առաջանալ սնկային հիվանդություն։ Բույսերը ջրել սենյակի ջերմաստիճանի ջրով։ Խորհուրդ է տրվում ծաղիկները աճեցնել փայտյա թաղարների մեջ։ Պարբերաբար փխրեցնել թաղարի հողի վերին շերտը։ Անհրաժեշտության դեպքում հողին ավելացնել մաքուր ավազ կամ սոճու մանրացրած տերեւ։ Պայծառ օրերին ծաղկող բույսերը հանել պատշգամբ, նրանք հավելյալ օդ եւ լույս ստանալով, ավելի արագ եւ առողջ կաճեն։

Շարունակական…