Рубрика: Մանկավարժական ճամբար

Քառօրյա սեմինար

Աշնանային մանկավարժական ճամբարի ընթացքում տեղի ունեցավ դասավանդողների քառօրյա սեմինար, որի ընթացքում քննարկվեց համընդհանուր ներառականությունը:

1-ին օրը կրթահամալիրի հոգեբանները ներկայացրեցին ԱՈւՊ-ի լրացման կարգի մասին, այնուհետև Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց համընդհանուր ներառականությունը:

2-րդ օրը հատուկ մանկավարժները ներկայացրեցին լոգոպեդական կարիքները, դրանց առանձնահատկությունները:

3-րդ օրը հոգեբանները ներկայացրեցին Աուտիզմը, հուզական և վարքային կարիքները:

4-րդ օրը Ալեքսանյան Լուսինեն խոսեց խելամիտ հարմարեցումների, ուղեկցողների անհրաժեշտության մասին: Եղան քննարկումներ, հարց ու պատասխան փուլ: