Рубрика: Հաշվետվություն

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 4-րդ

Այսօր  «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի վերջին օրն էր: Օրը սկսվեց քոլեջում։ Տաթև Բլեյանի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից շրջայց։ Այցելեցինք գինու դպրոց, մասնակցեցինք նաև ծիրանի մշակման գործընթացին։ Այնուհետև ունեցանք զրույց -քննարկում Լուսինե Փաշայանի և Մարգարիտ Սարգսյանի հետ։ Քննարկումներից հետո քայլքով գնացինք դեպի Հյուսիսային դպրոց, ArtաՍահմանում մասնակցեցինք դասավանդողների ընդհանուր պարապմունքին և «Ժամանակ ստեղծող արվեստ» արվեստի փառատոնի ամփոփիչ ցուցադրությանը։ Փառատոնի ավարտից հետո տեղի ունեցավ անվանական մրցանակների հանձնում։ Քնարիկ Ներսիսյանի և տիայր Բլեյանի հետ շրջեցինք ArtաՍահմանում, ծանոթացանք Լինոտպագրության արվեստին, այնուհետև շրջեցինք նաև դպորցի բակում։ Օրը ամփոփեցինք տիայրի հետ ՝ ունենալով հետաքրքիր և բազմաբովանդակ զրույց, որի ընթացքում հնարավորություն ունեցանք մեզ հետաքրքրող հարցերը տիայրին ուղղելու։ Իսկ վերջում իրականացրեցինք նախապատրաստական աշխատանքներ ՝ եռօրյա ճամբար մեկնելու համար։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 4-րդ»
Рубрика: Հաշվետվություն

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար.օր 3

 Այսօր՝ հունիսի 29-ին «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 3-րդ օրն էր: 09։00-ին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցում , ունեցանք հետաքրքիր հանդիպում Ալիս Գևորգյանի հետ, աշխատեցինք կավով։ Այնուհետև ունեցանք զրույց — քննարկում Մարգարիտ Սարգսյանի , ապա Մարիետ Սիմոնյանի հետ։ Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, իսկ վերջում ունեցանք հետաքրքիր հանդիպում տիայր Գևորգի հետ։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար.օր 3»
Рубрика: Հաշվետվություն

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Ի՞նչն է դարձնում մարդուն ուսուցիչ։ Երևի ավելի շատ որևէ բան փոխելու ցանկությունը, աշխարհում մի բան ավելի լավը դարձնելու ցանկությունը, որևէ կերպ աշխարհի չարիքը հաղթահարելու ցանկությունը

Ուսուցիչների հիմնական դերը՝ իրենց գիտելիքներն ու տեղեկատվությունը աշակերտներին փոխանցելն է։ Իմ կարծիքով ,ուսուցչի և աշակերտի միջև պետք է փոխկապակցված համատեղ գործունեություն լինի,որն ուղղված կլինի կրթության բովանդակության յուրացմանը:Իհարկե,ուսուցիչն ազատ է իր մեթոդների մեջ,սակայն կարևոր է նպատակահարմար և ճիշտ ընտրությունը:

Ուսուցչի համար շատ կարևոր է դասավանդման երեք կարևոր հիմնախնդիրները
ա/ինչ սովորեցնել
բ/ինչու սովորեցնել
գ/ինչպես սովորեցնել

Рубрика: Հաշվետվություն

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր 2-րդ

Այսօր «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 2-րդ օրն էր։ 09:00-ին հանդիպեցինք Կենտրոնական ընթերցասրահում, այնտեղ ունեցանք մանկավարժական ակումբի քննարկում Մարիետ Սիմոնյանի հետ, որի ընթացքում  քննարկեցինք Բորիս Բիմ-Բադի ,,Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածը։ Այնուհետև Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը ներկայացրեց նախագծային ուսուցման իրականացման կարգը։ Այնուհետև յուրաքանչյուր մասնակից իր բլոգում տեղադրեց նախագծի մեկական օրինակ։ Ունեցանք հանդիպում Մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանի հետ։ Մասնակցեցինք դասվարների ժողովին , իսկ վերջում ընդհանուր պարապմումքով ամփոփեցինք օրը։

Рубрика: Նախագծեր

Խաղանք միասին

Նախագծի տևողությունը ՝ հուլիս —

Մասնակից ՝ 3-րդ դասարանի սովորող

Նախագծի նպատակը ՝ խմբային ՝ կոլեկտիվ խաղ- վարժությունների միջոցով կակազության շտկում։

Խնդիրները ՝ Կակազության շտկման համար օգտագործել երեխայի գործունեության հիմնական տեսակը ՝ խաղը, քանի որ խաղի միջոցով կարող ենք առավել արդյունավետ շտկողական ազդոցություն ունենալ կակազություն ունեցող երեխայի խոսքի և անհատականության վրա։

Վայրը ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անհրաժեշտ գործիքներ ՝ դիդակտիկ պարագաներ

Ընթացքը ՝

Կակազություն ունեցող  երեխաների հետ պարապմունքների կազմակերպման լավագույն տարբերակը խմբային՝ կոլեկտիվ, պարապմունքներն են : Նման պարապմունքներն օգնում են հաղթահարել կակազություն ունեցողի  ամենամեծ դժվարություններից մեկը ՝ խմբում խոսելը: Երեխաները հնարավորություն են ստանում հարցնել, պատասխանել, վիճել միմյանց հետ:

Լոգոպեդական աշխատանքը կազմակերպվում է որոշակի փուլային հաջորդականությամբ՝ «Լռության ռեժիմ» — իրականացվում է 4-6 օրվա ընթացքում: Լոգոպեդը երեխաներին բացատրում է լռության կարիքը, գտնում է ոչ խոսքային միջոցներ , որոնցով նրանք կատարում են մեծահասակների պահանջները, ապահովում է բավարար քանակությամբ խաղերով՝ սահմանափակելով երեխայի խոսքը: Պարապմունքը կրում է ուսուցանող բնույթ. լոգոպեդը երեխաների հետ ուսումնասիրում  է  նկարները, լսում է մանկական երաժշտություն ,այսինքն՝ սովորեցնում է  երեխաներին  լսել և հետևել լոգոպեդի պահանջներին , բայց լինել լուռ: Պարապմունքի ընթացքում լոգոպեդը խոսում է շշուկով:

Արդյունք ՝

Рубрика: Հաշվետվություն

Բորիս Բիմ-Բադ. ,,Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում,,

Ուսուցչի դերը բազմազան է։ Մեզանում ուսուցիչը սովորաբար ընկալվում է որպես սովորեցնող՝ ակադեմիական գիտելիքը մեխանիկորեն փոխանցող անձ։ Հաճախ նույնիսկ կիրառվում է ոչ թե ուսուցիչ, այլ՝ դասատու բառը. այսինքն ուսուցիչը ընկալվում է նույնիսկ ոչ թե որպես սովորեցնող, տեսական և գործնական հմտություններ փոխանցող, այլ ընդամենը դաս տվող, վարժեցնող անձ է: Մինչդեռ ուսուցչի դերն ավելի բազմազան ու բազմաբովանդակ է, քան պարզապես դաս տվողի, ինչ-որ բան սովորեցնողի դերը։
Հաճախ դասապրոցեսում ուսուցիչը բախվում է բուն ակադեմիական կրթության հետ չառնչվող երևույթների, ինչպիսիք են, օրինակ, սովորողների միջանձնային կոնֆլիկտները, առանձին երեխաների՝ տվյալ պահի հուզմունքը կամ տարբեր պատճառներով պայմանավորված բարդ հոգեվիճակը, տրամադրության անկումը և այլն։
Այստեղ արդեն կարևորվում է ուսուցչիոչ այնքան կրթողի, որքան աջակցողի ու խնամողի դերը: Ուստի կարևոր է, որ ուսուցիչն ունենա անհրաժեշտ գիտելիքներ և հասցեագրելու համար։ Հաճախ ուսուցիչը երեխայի համար դառնում է հեղինակություն և շատ դեպքերում ավելի բարձր հեղինակություն, քան հենց երեխայի ծնողները։ Շատ կարևոր է, թե ինչ աշխահմտություններ այդ դերը ստանձնելու և իրավիճակն արդյունավետ րհայացքի, ինչ արժեհամակարգի, ինչ ռեսուրսների կրող է ուսուցիչը և այդ ռեսուրսը երեխաներին փոխանցելու ինչպիսի հմտություններ ունի։

Շատ կարևոր է, որ ուսուցիչն ընդհանրապես զերծ լինի որևէ տեսակի կարծրատիպերից։ Եթե ուսուցիչը, օրինակ, ունի կանխակալ վերաբերմունք որոշակի խմբի երեխաների նկատմամբ, ապա արդյունավետ ուսուցում, բնականաբար, չի ստացվի։
Ուսուցչի՝ մոտիվացնող և քաջալերող դերը պակաս կարևոր չէ սովորողների հաջողության գործում: Մենք բոլորս էլ դպրոցում սովորելու տարիներին ունեցել ենք գոնե մեկ ուսուցիչ, որը մշտապես օգնել ու քաջալերել է մեզ` ավելի մեծ ձեռքբերումների և բարձունքների հասնելու համար: Նույնիսկ եթե առաջին հայացքից երեխան չի ցուցաբերում մեծ հետաքրքրվածություն կամ ակնհայտ ունակություններ այս կամ այն առարկայի նկատմամբ, դեռ չի նշանակում, որ նա ընդունակ չէ սովորելու կամ կրթվելու:

Рубрика: Հաշվետվություն

Արձագանք Աշոտ Բլեյանի ձևակեպմանը

Իմ կարծիքով սովորողին հանձնարարված տնային աշխատանքը ոչ թե նպատակահարմար, այլ ճիշտ հակառակը՝ խանգարում է երեխայի առաջընթացին: Քանի որ, ինչպես նշել է իր ձևակերպման մեջ Աշոտ Բլեյանը ՝ այն դառնում է առաջին հերթին պարտականություն, իսկ պարտականությունը միշտ չէ, որ կատարում են սիրով:
Իմ կարծիքով յուրաքանչյուր սովորող ինքնուրույն պետք է տնօրինի իր ազատ ժամանակը դպրոցից դուրս, և զբաղվի սիրելի գործով, որպեսզի դպրոցում լիարժեք և ամենակարևորը սիրով մասնակցի ուսուցման գործընթացին:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ տնային աշխատանք հանձնարարելիս պետք է ինքն իրեն հարց տա.

  1. Արդյո՞ք սովորողը տնային առաջադրանքը ինքնուրույն է կատարում,
  2. Որքանո՞վ են նրանք նպատակահարմար,
    3.Արդյոք տնային աշխատանքները չե՞ն վտանգում ընտանեկան երեկոները:
Рубрика: Ամառային ճամբար

«Մենք միասին ենք»

Հունիսի 13-ից մեկնարկեց ամառային ճամբարը։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ են գալիս ճամբար, քանի որ ճամբարում խաղում են, նկարում, երգում, պարում,զարգացնում իրենց ընդունակությունները և գլխավորը ՝ ձեռք բերում նոր ընկերներ։

Այսօր ճամբարականների հետ միասին այցելեցինք քանդակի դպրոց, որտեղ երեխաները կավով պատրաստեցին իրենց սիրելի կերպարներին։

Читать далее ««Մենք միասին ենք»»