Рубрика: Ամառային ճամբար

Բարև´ Արտանիշ

Օգոստոսի 16-18-ը Իվետա Ջանազյանի և տարատարիք ճամբարականների հետ մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար:

«Հայկական քամիներ» առագաստանավային ակումբը Արտանիշի սեբաստացի բնապահպանական — վրանային ճամբարականների համար իրականացրեց պարապմունք — նավարկում Սևանա ծովում:
Շնորհակալ ենք «Հայկական քամիներ» ընկերությանը:

Рубрика: Ամառային ճամբար

Աչքերի և հոգու արտթերապիա

Արևելյան դպրոցում ստեղծագործական բուռն ամառ է։
Այսօր ՝ հուլիսի 28-ին Արևելքի ճամբարականների հետ միասին  իրականացրեցինք արտթերապիա։ 
Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով երեխաների ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է։
Արտթերապիայի կարևոր տեխնիկան ակտիվ երևակայության տեխնիկան է, որն ուղղված է անգիտկացականի և գիտակցականի դեմ առ դեմ հանդիպմանն ու իրար հետ հաշտեցմանը աֆեկտիվ փոխներգործության միջոցով։
Ճամբարականների հետ  հանդիպումը  այսքան գունավոր, գեղեցիկ և գեղագիտական հաճույք հաղորդող րոպեներ են։

Рубрика: Ամառային ճամբար

Հինգ մատիկները

Այսօր՝ հուլիսի 27-ին  Արևելյան դպրոցի ճամբարականների հետ միասին  կատարեցինք խաղ-վարժություն, որի նպատակն էր զարգացնել  երեխայի հիշողությունը, ուշադրությունը և մտածողությունը։  Սկզբում խաղի մասնակցիները 2-ն էին, հետո մեզ միացան նաև  1-ին դասարան ընդունվող երեխաները, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում էին խաղին և պատրաստակամություն հայտնեցին  մասնակցելու։ Երեխաները մեծ ոգևորությամբ խաղում և օգնում  էին միմյանց ՝ հաղթելու և արագ կողմնորոշվելու համար։

Рубрика: Ամառային ճամբար

«Մենք միասին ենք»

Հունիսի 13-ից մեկնարկեց ամառային ճամբարը։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ են գալիս ճամբար, քանի որ ճամբարում խաղում են, նկարում, երգում, պարում,զարգացնում իրենց ընդունակությունները և գլխավորը ՝ ձեռք բերում նոր ընկերներ։

Այսօր ճամբարականների հետ միասին այցելեցինք քանդակի դպրոց, որտեղ երեխաները կավով պատրաստեցին իրենց սիրելի կերպարներին։

Читать далее ««Մենք միասին ենք»»