Рубрика: Գրական ակումբ

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Շատ կարևոր է, որ երեխայի հասարակակն կյանքը ևս լիարժեք ընթանա: Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համար: Սովորելը կարելի է հաճելի և գործնական դարձնել` ընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ: Ստացվում է, որ երեխայի հասարակական կյանքը ևս լիարժեք է դառնում: Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ` երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով:

Երեխայի զարգացման ընթացքը պայմանավորված է բազմաթիվ գործորններով՝ ընտանիք, փողոց, շրջապատող հասարակություն և, իհարկե, դաստիարակության մեթոդի ընտրություն:

Երեխաները չեն ծնվում սոցիալական հմտություններով, նրանք պետք է սովորեն նրանց, ճիշտ այնպես, ինչպես նրանք պետք է սովորեն կարդալ և գրել: Երեխային այլ երեխաների հետ խաղալու հնարավորություն տալը հիանալի միջոց է զարգացնելու այն հմտությունները, որոնք նա պետք է ուրիշների հետ ձեռք բերելու համար: Այսինքն հարկավոր է ակտիվ հասարակակն կյանք, որը սկսվում է նաև դպրոցից:

Автор:

Բարև: Ես Նունե Ռաֆայելյանն եմ: Ավարտել եմ Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը: Լոգոպեդ, Հատուկ մանկավարժ եմ: Եկել եմ կրթահամալիր, որ միասին փոխենք աշխարհը, մենք կարող ենք դա։

Оставьте комментарий