Рубрика: Նախագծեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱն ՁՄԵՌ

Նախագծի տևողությունը՝ դեկտեմբեր — հունվար

Մասնակիցներ՝ Արևելյան և Հարավային դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներ

Նպատակ՝

  • Խոսքի զարգացում
  • Մոտորիկայի զարգացում
  • ՈՒշադրության կենտրոնացում
  • Մտածողության և երևակայության զարգացում

Խնդիրներ՝

  • Ներառվել խմբում

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, հատիկեղեն, գունավոր թելեր, գուաշ, սոսինձ, մկրատ և այլն:

Ընթացք՝ Պատրաստելու ենք ամանորյա խաղալիքներ, բացիկներ, ապլիկացիա, որոնք կնվիրենք մայրիկներին և ուսուցիչներին:

Արդյունքում ՝ սովորողները պատրաստելով ամանորյա պարագաներ՝ կզարգացնեն մոտորիկան, ստեղծագործական հմտությունները, երևակայությունը և խոսքը:

Ամփոփում 1

Արևելյան դպրոցի սովորողները պատրաստեցին բացիկներ, որի վրա նկարեցին կախարդական տոնածառն ու Ձմեռ պապիկին և այն նվիրեցին մայրիկներին։

Հարավային դպրոցում սովորող Էրիկը շնորհավորելով ձմռան առաջին օրը՝ նկարեց իր սիրելի տոնածառն ու նամակ գրեց Ձմեռ պապիկին։

Автор:

Բարև: Ես Նունե Ռաֆայելյանն եմ: Ավարտել եմ Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը: Լոգոպեդ, Հատուկ մանկավարժ եմ: Եկել եմ կրթահամալիր, որ միասին փոխենք աշխարհը, մենք կարող ենք դա։

Оставьте комментарий